«Ամերիաբանկը» «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:
«Ամերիաբանկը» «The Banker» ամսագրի կողմից Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է հռչակվում արդեն 2-րդ տարին անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ` իր գործունեության ընթացքում 4-րդ անգամ (նախորդ մրցանակները՝ 2010թ., 2013թ., 2015թ.): Նշենք, որ 2016թ. «Ամերիաբանկը» Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» է ճանաչվել նաև «Global Finance» և «Euromoney» հեղինակավոր ամսագրերի կողմից:
Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ մրցույթի կազմակերպիչները նշեցին, որ բանկը հաղթող է ճանաչվել` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ. ֆինանսական ցուցանիշներն, իհարկե, էական դեր ունեն, սակայն դիտարկվում են նաև տնտեսական և մրցակցային գործոնների առկայության պարագայում բանկի արդյուավետ գործունեությունը և ռազմավարական մոտեցումները: Ամերիաբանկը տարվա լավագույն բանկ համարելու հիմք է հանդիսացել նաև բանկի հաճախորդամետ քաղաքականությունը, բալանսավորված ռիսկերի կառավարումը, հեռահար բանկային ծառայությունները և դրանց որակական մակարդակը, ինչպես նաև CR2 ընկերության հետ հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման իրականացման գործընթացը:
2016թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին են արժանացել նաև այնպիսի բանկեր, ինչպիսիք են ING, Raiffeisen International, DBS և այլ հեղինակավոր ֆինանսական կառույցներ:
«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության գնահատման ամենաբարձր չափանիշը, այն անցկացվում է արդեն 17-րդ տարին անընդմեջ: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են 149 երկրի առաջատար բանկեր:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47