«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակումներ է պատրաստում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ նշելով, որ թեմայի վերաբերյալ Անկարայի ոստիկանության գլխավոր շտաբից ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, ինչի արդյունքում տեղեկությունները հայտնվել են տեղական ԶԼՄ-ների տրամադրության տակ:
Ինչպես գրում է պարբերականի սյունակագիր Էրք Աջարերը՝ ԻՊ-ի գրոհայինները նախատեսում են ահաբեկչություններ իրականացնել Անկարայի կենտրոնական Քըզըլայ և Թունալի Հիլմի պողոտաների վրա, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոններում:
Ավելին՝ հայտնի է, որ ահաբեկչություններն, ամենայն հավանականությամբ, պլանավորվում է իրականացնել պայթուցիկներով լի մեքենայի միջոցով, որը պետք է լինի Fiat Aegea մակնիշի սպիտակ և Անկարայի 06 կոդով պետհամարանիշերով:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, բոլոր հարձակումների ժամանակ նախատեսվում է օգտագործել Renault Fluence, Ford Mondeo, Hyundai Accent Blue մակնիշի տարբեր մեքենաներ:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ էր արել իր գրոհայիններին թիրախավորել Թուրքիան:
«Այլևս կարող եք ձեր ներսի ատելությունը թափել թուրք զինվորների վրա: Այսուհետ Թուրքիան դառնում է ձեր ջիհադի հիմնական թիրախներից մեկը, գրավե՛ք այն, վա՛խ տարածեք այն վայրերում, որտեղ նրանք իրենց ապահով են զգում», - հայտարարել էր ԻՊ առաջնորդը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44