«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-185 հոդվածի 2-րդ մասի 3 կետով՝ ուրիշի գույքը վնասելու համար որպես դրդիչ հանդիսանալու մեղադրանքով։
Tert.am-ի հետ զրուցում Անի Զախարյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է այս տարվա հուլիսի դեպքերի ժամանակ Երևանի Խորենացի փողոցում ոստիկանական մեքենայի ապակին կոտրելուն: Անի Զախարյանը գործում ներգրավված է եղել, որպես վկա, հիմա կարգավիճակը փոխվել է։
«Եթե մեղադրանքը հաստատվեց, ինձ սպառնում է առնվազն 4 տարվա ազատազրկում։ Ոստիկանները կեղծ ցուցմունք են տալիս, այն էլ այնպիսի ոստիկաններ, ովքեր անգամ օրենսդրությանը չեն տիրապետում: Ասում են՝ իբրև թե ես ասել եմ՝ «կոտրե՛ք ոստիկանական մեքենաները,այնինչ ես նման կոչեր չեմ հնչեցրել, հիմա սպասում եմ փորձագիտական եզրակացությանը, որով կանացի ձայներն են վերծանելու, տեսնենք այդ ամբողջ աղմուկի մեջ հնարավոր կլինի վերծանել: Ինձանից ձայնի նմուշ պետք է վերցնեն, որ հասկանան` նման կոչեր հնչեցրել եմ, թե ոչ»,- մանրամասնեց Անի Զախարյան, ով երեկ հրավիրվել էր հարցաքննության, բայց ցուցմունք չի տվել։
«Գործը բավականին խրթին մանրամասներ ու քաղաքական ենթատեքստ է պարունակում, ուստի գերադասեցի երկուշաբթի` բուն հարցաքննությանը, ներկայանալ փաստաբանիս հետ, բացի այդ, որպես վկա մի 7 անգամ հարցաքննվել էի, եղել էր առերեսում մի շարք կանանց, ոստիկանների հետ և այդ ամենը հղի վիճակում»,- նշեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահը։
Անի Զախարյանը նաև ասաց, որ քաշքշուկի պատճառով սթրեսների մեջ է եղել և գուցե հենց դա է պատճառը, որ կորցրել է երեխային։
«ՊՊԾ գնդի իրադարձություններից անմիջապես հետո, ես, նախանշանները զգալով, գնացի ստուգվեցի և պարզեցի, որ հղի եմ, և հղիության ընթացքում ես գրեթե ամեն շաբաթ քննչական կոմիտե է հրավիրվում, հարցաքննությունների ու առերեսումների, բնականաբար սթրեսային իրավիճակ էր, իմ առողջական վիճակը նորմալ էր բոլոր բժշկական հետազոտությունների անցել եմ ամեն ինչ նորմալ էր և երբ 7 շաբաթական հղիության վիճակում հետազոտության գնացի ասացին, որ չզարգացող հղիություն է, հետո կորցրեցի երեխային, չեմ կարող հստակ ասել սթրեսից է եղել, թե ոչ, բայց եթե բոլոր բժշկական հետազոտությունները նորմալ էին, առողջ օրգանիզմ ունեմ, ուրիշ ի՞նչ խնդիր կարող էր լինել, բացի սթրեսից»,- մանրամասնեց Անի Զախարյանը։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34