Արցախում դիրքերից մեկում, դեկտեմբերի 8-ին նախնական տվյալով ծառայակցի վրա նռնակ նետած, ապա ինքնասպան եղած ժամկետային զինծառայող Ալբերտ Պոստոլոկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` դեկտեմբերի 10-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Հարազատներին դեռեւս պարզ չի, թե ինչու է Ալբերտը նման քայլի դիմել: Զինծառայողին ճանաչողները նրան բնութագրում են որպես հանգիստ, խելոք երիտասարդ:
Նշենք, որ Ալբերտը 20 տարեկան էր, բանակ էր զորակոչվել հուլիսին: Նրա ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, տունը տարիներ առաջ ամբողջությամբ այրվել էր: Հոգեհանգստի եւ հուղարկավորության ծախսերը հոգալու համար Դիլիջանի քաղաքապետարանը գումար է հատկացրել:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի, առույգ հերթափոխի դիտորդ, նռնակաձիգի օգնական, ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Պոստոլոկյանը դեկտեմբերի 8-ին ժամը 02:10-ի սահմաններում ծառայողական նպատակով իրեն տրամադրված նռնակը նետել է գետնատնակի մուտքի ուղղությամբ: Նռնակի պայթյունից բեկորային վիրավորում է ստացել հերթափոխի՝ հանգստացող ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Տերտերյանը, որից հետո Ալբերտն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր ծնոտի շրջանում եւ ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47