Ամերիկացի բարերար, Microsoft-ի նախկին խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթսը թվարկել է 2016թ. լավագույն 5 գրքերը, հայտնում է Observer-ը։
«Դրանք բոլորն էլ լավ են գրված և կլանեցին ինձ, կարծես ճագարի որջ, որը լի է անսպասելի հաճույքներով ու խորաթափանց մտքերով»,- նշել է միլիարդատերը։
Նրա ցուցակում է հայտնվել ամերիկացի գրող, էսսեիստ Դևիդ Ֆոսթեր Ուոլլեսի «Լարերի տեսությունը» (String Theory)։
«Հեղինակը տիրապետում է գրչին այնքան հմուտ, որքան Ռոջեր Ֆեդերերը՝ թենիսին։ Եվ այդ գրքում, ինչպես մյուս փայլուն գործերում, Ուոլլեսը ճկում է լեզուն այնպես, ինչպես Նեոն՝մետաղական գդալը»,- նշել է Բիլ Գեյթսը։
Նա հիշատակել է նաև ամերիկացի գործարար, Nike ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթի Shoe Dog գիրքը, որը գործարարի մեմուարներն է։
«Իր գրքում Նայթը բացվում է այնպես, ինչպես շատ քիչ СЕО-ներ են պատրաստ բացվել։ Չեմ կարծում, թե Նայթը փորձում է ինչ-որ բան սովորեցնել ընթերցողին։ Նա ավելի հետաքրքիր նպատակ է հետապնդում։ Նա պատմում է պատմությունն այնքան ազնիվ, որքան դա հնարավոր է։ Դա զարմանալի պատմություն է»,- ասում է Բիլ Գեյթսը։
Նրա նախընտրած ցուցակում է հայտնվել նաև Պուլիցտերյան մրցանակի դափնեկիր Սիդհարթա Մուքհերջիի «Գեներ» (The Gene, Siddhartha Mukherjee) գիրքը։
2014թ. լույս տեսած Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Արչի Բրաունի «Միֆ ուժեղ առաջնորդի մասին (The Myth of the Strong Leader, Archie Brown) գիրքը պատմում է ղեկավարների անձերի մասին։ Այդ աշխատանքը, ըստ Գեյթսի, շատ արդիական էր ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ֆոնին։
Վերջինը Գեյթսը նշել է Գրեթխեն Բաքքեի «Արժանի են հիշատակության. Ցանց» (The Grid, Gretchen Bakke) գիրքը։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02