ARM | RUS |

Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղհասարակությամբ, սա կայացած իրողություն է. ԱՄՆ դեսպան

10.12.16 | 14:32

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներկայացրել է իր նկատառումները՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ։ Դեսպանը նշում է, որ Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչը, ըստ դեսպանի, կայացած իրողություն է։ Ռիչարդ Միլսը նաև ներկայացրել է ԱՄՆ մտահոգությունները Հայաստանի իրավական համակարգում նախնական կալանքի կիրառման ու ընտանեկան բռնության դեմ պայքարի մասով: ԱՄՆ դեսպանի նկատառումներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

1948թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից: Չնայած հռչակագրի ստորագրմանը հաջորդած 68 տարիների ընթացքում արձանագրված հսկայական առաջընթացին, դեռևս շատ անելիք կա, քանի որ աշխարհի շատ քաղաքացիների դեռևս մերժվում են այն հիմնարար ազատությունները, որ առաջ են քաշված այս ոգեշնչող փաստաթղթում: Հռչակագրում առաջ քաշված իրավունքների ու ազատությունների համընդհանուր ճանաչումն ու կիրառումը Միացյալ Նահանգների համար շարունակում է մնալ որպես մի նպատակ, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ամեն օր: Ամեն տարի, դեկտեմբերի 10-ին, տոնելով Մարդու իրավունքների միջազգային օրը, միջազգային հանրությունը հնարավորություն է ունենում լրջորեն ու ազնվորեն դիտարկել առաջընթացն ու առկա մարտահրավերները, վերահաստատել հասարակության բոլոր անդամների համար հավասար անօտարելի իրավունքների պաշտպանության հանձնառությունը և կրկնապատկել ջանքերն ուղղված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված առավել կատարյալ աշխարհի կայացմանը, որտեղ ցանկացած բանական էակ ապրում է ազատ ու արժանապատիվ կերպով:

Մարդու իրավունքների խթանումը ԱՄՆ կառավարության արտաքին քաղաքականության առանցքային տարրերից է, և մենք ամեն օր աշխատում ենք առաջ մղել հիմնարար իրավունքներն ու ազատությունները բոլորի համար: Ամեն տեղ մենք այդ նպատակին միտված քաղաքացիների, ակտիվիստների, պետությունների կողքին ենք: Մենք նաև դիտարկում ենք մարդու իրավունքներին ուղղված գործելակերպերն ամբողջ աշխարհում, և ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ԱՄՆ կոնգրեսի պահանջով, ամեն տարի պատրաստում է զեկույց ՄԱԿ-ի անդամ և ԱՄՆ աջակցություն ստացող երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Այսօր, երբ մենք նշում ենք Մարդու իրավունքների միջազգային օրը, կուզենայի անդրադարձ կատարել մարդու իրավունքների իրավիճակին Հայաստանում: Նախ, ուզում եմ գովեստով արտահայտվել այս հարցում Հայաստանի կառավարության ունեցած առաջընթացի մասին: Հայաստանը կարող է հպարտանալ իր ակտիվ քաղաքացիական հասարակությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. սա կայացած իրողություն է Հայաստանում, ինչը, ցավոք, բացակայում է Հայաստանի հարևան երկրներից շատերում: Ես ուզում եմ առանձնակի ողջունել Հայաստանի կառավարության ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության մեծացումը: Օրինակ՝ Պաշտպանության նախարարության նորաստեղծ Մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնը քաղաքացիական հասարակությանը ներգրավել է զինված ուժերում մարդու իրավունքների, էթիկայի, բարեվարքության ու կոռուպցիայի դեմ պայքարին միտված աշխատանքներում: Քննչական կոմիտեն ընտանեկան բռնությանն ուղղված հարցերում համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ և իրականացրել է լուրջ ներքին ուսումնասիրություն, որի միջոցով ապահովվում են ընտանեկան բռնության դեպքերի ու իրավապահների կողմից այդ գործերի վարման վերաբերյալ անչափ անհրաժեշտ տվյալները: Երրորդն ուզում եմ նշել այն անգնահատելի աշխատանքը, որ կատարում է Մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը թրաֆիկինգի կրճատման նպատակով հաջողությամբ մեկտեղում է քաղաքացիական հասարակության, կառավարության ու իրավապահ կառույցների ջանքերը: Այս ջանքերն ուղղակիորեն հագեցրել են նրան, որ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա գնահատումներում Հայաստանն արդեն 4 տարի անընդմեջ տեղ է գտնում 1-ին խմբի երկրների շարքում, ինչն ուշագրավ ձեռքբերում է:

Որպես Հայաստանի բարեկամ կուզենայի խրախուսել Հայաստանի կառավարությանը կրկնապատկել ջանքերը մարդու իրավունքներին առնչվող այն հարցերում, որոնք շարունակում են խորապես մտահոգել տարբեր մարդկանց Հայաստանում (ում հետ ես առիթ եմ ունենում խոսել), իրավապաշտպան կազմակերպություններին և ԱՄՆ կառավարությանը և որոնք մանրամասնորեն ներկայացվում են Մարդու իրավունքների մասին մեր ամենամյա զեկույցի հայաստանյան բաժնում: Այստեղ ես կուզենայի հատկապես առանձնացնել մեր մտահոգությունները Հայաստանի իրավական համակարգում նախնական կալանքի կիրառման ու ընտանեկան բռնության դեմ պայքարի մասով:

Նախնական կալանք

Իրավունքի գերակայության ու դատաիրավական համակարգի ամրապնդման հարցում անկախացումից ի վեր Հայաստանը նշանակալի քայլեր է ձեռնարկել, սակայն նախնական կալանքի կիրառման հարցը շարունակում է մնալ մտահոգիչ: Դատաիրավական գործընթացում նախնական կալանքը կարևոր նշանակություն ունի, բայց ժողովրդավարական հասարակարգում այն պետք է ավելի շատ կիրառվի որպես բացառություն և ոչ որպես կանոն և միայն որպես ծայրահեղ միջոց այն դեպքերում, երբ կիրառելի կամ նպատակահարմար չեն խափանման մյուս այլընտրանքները, որոնք կկանխեն մեղադրյալի փախուստը, վերջինս կողմից այլոց վնաս պատճառելը և քննության ընթացքին խոչընդոտելը: Նախնական կալանքը չպետք է կիրառվի որպես պատժիչ գործիք, որով քաղաքացիներին թույլ չի տրվի իրացնել խոսքի ու հավաքների իրենց ազատությունը: Նախնական կալանքի մասին ցանկացած որոշում պետք է լինի ամբողջովին թափանցիկ, և բոլոր որոշումները պետք է ամուր իրավական հիմնավորումներ ունենան, ինչպես պահանջվում է միջազգային չափանիշներով, և դա հատկապես կարևորվում է քաղաքական առումով զգայուն գործերի դեպքում կամ այն ժամանակ, երբ կալանքի մասին որոշմամբ երկար ժամկետով անազատության մեջ են հայտնվում կառավարության ընդդիմադիրները կամ քաղաքացիական ակտիվիստները: Կալանքի բոլոր դեպքերում կառավարությունը պարտավոր է հոգ տանել այդ անձանց մարդու իրավունքների պաշտպանության համար: Այն պարագայում, երբ նախնական կալանքի կիրառումն արդարացված է, մենք իշխանությունների ուշադրությունը կուզեինք հրավիրել մարդասիրական հետևանքներին և ընտանիքի անդամների ու փաստաբանների հետ ստանդարտ ընթացակարգային պահանջների հիման վրա տեսակցություն պահանջելու ու ստանալու իրավունքի երաշխավորմանը:

Ընտանեկան բռնություն

16-օրյա ակտիվության ամենամյա արշավը, որն ավարտվում է այսօր, ակնառու հիշեցում է ընտանեկան բռնության դեմ պայքարի ասպարեզում առկա անելիքների վերաբերյալ: Ուզում եմ գովեստով արտահայտվել այս ուղղությամբ Քննչական կոմիտեի իրականացրած մեծ աշխատանքի վերաբերյալ, սակայն անելիք դեռևս շատ կա՝ ողջ հասարակության կողմից: Կանանց դեմ ուղղված ամուսնական ոտնձգությունների ու բռնությունների մասին դեպքերով հաղորդումներ ոչ միշտ են ներկայացվում՝ պայմանավորված հավելյալ վնաս հասցնելու, բարի անունը արատավորելու, «տուժողին մեղավոր համարելու» վախով, իսկ որոշ դեպքերում նաև ոստիկանության կողմից քայլեր ձեռնարկելու դժկամության կամ այդ հարցում բավարար պատրաստվածություն չունենալու պատճառով: Պետական կառույցները, իրավապահ մարմինները և քաղաքացիական հասարակությունը պետք է համագործակցեն՝ կոտրելու կարծրատիպերը ու առաջընթաց ապահովելու այնպիսի օրենսդրության ձևավորման հարցում, որը լիարժեք պաշտպանություն է ապահովում Հայաստանի տղամարդկանց, կանանց և երեխաների համար:

Մարդու իրավունքների միջազգային օրն այն պահն է, երբ պետք է անդրադարձ կատարել այն ձեռքերումներին, որոնցով ամրապնդվել է հարգանքը մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և աշխարհում այլուր: Սա նաև այն պահն է, երբ պետությունները և անհատները պետք է վերահաստատեն իրենց հանձնառությունը երկրում երաշխավորելու մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը և ընդունեն, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի կենսագործման ճանապարհին դեռ անելիքներ կան, լինի դա Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում: ԱՄՆ դեսպանությունը կշարունակի աշխատել հայաստանյան իր գործընկերների, քաղաքացիական հասարակության ու կառավարության հետ Մարդու իրավունքների մասին մեր ամենամյա զեկույցում ներկայացված մտահոգիչ հարցերի շուրջ՝ ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարական արժեքները, որոնց հետամուտ են մեր երկու հզոր երկրները:


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47