Ավարտվել են Երևան - Սևան - Իջևան միջպետական (Մ-4) ավտոճանապարհի 7,17 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
2016 թվականի պետբյուջեի ֆինանսավորմամբ այս հատվածում վերականգնվել է ճանապարհի գրեթե 80 հազար քառակուսի մետր մակերեսի ասֆալտբետոնե ծածկը, տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ:
Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության վերահսկողությամբ: Աշխատանքի ողջ ընթացքում կատարվել է հսկողություն պատվիրատուի և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության կողմից:«Աշխատել ենք համատեղ, որպեսզի անհրաժեշտ որակն ապահովենք»,- նշեց հիմնանորոգումն իրականացնող «Խաչհար» ՍՊ ընկերության փոխտնօրեն Միհրան Զաքարյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը հայտնեց, որ սահմանված է 3 տարվա երաշխիքային ժամկետ:
«Եթե այդ ժամկետում ի հայտ գան թերություններ, շինարարն իր հաշվին այդ թերությունները կվերացնի»,- պարզաբանեց Է. Սարգսյանը:Սևան քաղաքն ափամերձ շրջաններին կապող ճանապարհն անցնում է միջպետական մայրուղով: Քաղաքի բնակիչներն ու ամռանը Սևանում հանգստացողներն ափին հասնելու համար ստիպված էին հատել արագընթաց ճանապարհը: Արդյունքում այս վայրում վրաերթի բազմաթիվ դեպքեր էին գրանցվում: Բնակիչների անվտանգ անցուդարձն այսուհետև կապահովի նորակառույց վերգետնյա անցումը, որը ևս ներառված էր հիմնանորոգման այս տարվա ծրագրում:
Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի 67,5 կմ-ում՝ Սևանի թերակղզու մոտակայքում, հեղեղումների պատճառով փլուզված 31 մետր հատվածը նույնպես հիմնանորոգվել է: Մասնավորապես, վերականգնվել է հողային պաստառը, կառուցվել է գաբիոնային հենապատ:
Եկող տարվա բյուջեով նախատեսվում է 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդնել այս ճանապարհի մնացած հատվածներում ևս հիմնանորոգում իրականացնելու համար:
«Առաջիկայում նախատեսում ենք հայտարարել մրցույթներ, ընտրել ճանապարհի այն հատվածները, որոնք խիստ քայքայված են: Հաջորդ տարի ևս կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ»,- ասաց Էմիլ Սարգսյանը:

2016-12-10
Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում պետբյուջեի և Համաշխարհային բանկի 4 միլիարդ 340 միլիոն դրամի համաֆինանսավորմամբ հիմնանորոգվել է 28 կմ ճանապարհահատված, վերակառուցվել են ճամփեզրի մի շարք փլուզված հատվածներ:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47