Ս. թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Գրական ակումբում» տեղի կունենա IBBY Յամադա հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված` պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառմանը կմասնակցեն պատմվածքների հեղինակները, նկարազարդողները, պատմվածքների անգլերեն թարգմանիչները:
Հիշեցնենք, որ «7 գույն» հայերեն պատկերազարդ ժողովածուն հրատարակվել է 2015 թվականին` Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության (IBBY Armenia) իրականացրած «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակում, հայ երիտասարդ հեղինակների և նկարազարդողների համար, համապատասխանաբար` գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենի և բելգիացի ճանաչված նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ անցկացված վարպետության դասերի արդյունքում:
Նախագծի անցկացման նպատակն էր Հայաստանում խթանել մանկապատանեկան գրականության զարգացումը: Ստեղածագործական այս կարևոր ու հետաքրքիր նախագծի ամփոփիչ փուլը հանդիսացավ «7 գույն» ժողովածուի անգլերեն թարգմանությունը: Գիրքը հանրահռչակելու և օտարազգի ընթերցողին ներկայացնելու նպատակով` 2016 թվականին մանկական գրադարանում նշյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում, միջազգային ճանաչում ունեցող բրիտանացի թարգմանիչ Դանիել Հանի մասնակցությամբ անցկացվեց վարպետության դաս` երիտասարդ թարգմանիչների համար, ովքեր և դարձան ժողովածուի անգլերեն լեզվի թարգմանիչները:
2017 թվականին նախատեսվում է գրքի անգլալեզու տարբերակը ներկայացնել Բոլոնիայի մանկական գրքի ամենամյա ցուցահանդեսին, որի ընթացքում Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տաղավարում կանցկացվի նաև «7 գույն» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47