ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանի հետ, տեղեկացնում է նախարարության մամուլ ծառայությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ԵԱՏՄ գործող նոր ընթացակարգերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել միությունում կազմակերպել հանդիպում ոլորտի ընկերությունների, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցությամբ` ներկայացնելու 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում դեղերի միասնական շուկայի գործարկմամբ պայմանավորված նոր ընթացակարգերը և հայկական դեղագործական ընկերությունների արտահանման հնարավորությունները։
Նախարարության կողմից առաջարկվել է նաև դիտարկել դեղագործական ոլորտի զարգացման հնարավորությունները Իրանի հետ խորացվող տնտեսական համագործակցության, ազատ տնտեսական գոտու ստեղծման համատեքստում։
Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ միությունը կբանակցի իրանական դեղագործական ընկերությունների հետ ազատ տնտեսական գոտում համատեղ հայ-իրանական դեղագործական ընկերություններ հիմնելու ուղղությամբ և նախարարություն կներկայացնի համապատասխան առաջարկներ:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03