Մայիսի 9-ի՝ ֆաշիզմի ջախջախման խորհուրդը քառորդ դար առաջ կրկնապատկվեց Շուշիի ազատագրմամբ, ապա եռապատկվեց Արցախի զինված ուժերի կազմավորումով… Պետություն, զորք, ժողովուրդ. այս միասնությամբ եղավ Արցախի ազատագրումը, հայ պետականության կայացումը, թշնամուն պարտադրված խաղաղությունը: Քառորդ դար առաջ պատերազմ էր մեր հայրենիքում: Հիմա՛ էլ: Քառորդ դար առաջ, երբ բանակը դեռ կազմավորվում էր, սահմանին ուս ուսի կռվում էին աշխարհազորային ջոկատներն ու ոստիկանության ստորաբաժանումները: Հիմա՛ էլ բանակը, ոստիկանությունը, ժողովորդը եղբայրաբար են կիսում խրամատը, զինվորի հացն ու ծխախոտը, արկը, փամփուշտը, մահն ու հաղթանակը: Որովհետև այդ եռամիասնության անունը Զորք է: Ու մենք նույն Զորքն ենք, որ նույն ռազմավարական օբյեկտների անվտանգությունն է պաշտպանում, նույն թշնամուն է կանգնեցնում, նույն սահմանն է հսկում: Որովհետև երբ պատերազմը հայրենական է, սահման են և՛ ռազմաճակատը, և՛ թիկունքը: Որովհետև թիկունքին եղբոր ամրությունն ունեցող զինվորն է անպարտելի: Այսօրվա պես՝ քառորդ դար առաջ էլ ոստիկան եղբայրը զինվոր եղբոր կողքին էր, իսկ թիկունքում կռիվ էր տալիս ամեն կարգի հանցագործ տականքի դեմ, որ չունեն հող, հայրենիք, սրբություն: Ոչինչ չի փոխվել. ո՛չ մեր անվտանգությանը սպառնացողը, ո՛չ մեր մարտական եղբայրությունը, ոչ էլ, ցավոք… Ուրեմն կռիվը էլի ներսի ու դրսի վրա է: Եվ այդ խրամատում էլ միասին ենք՝ պետություն-զորք-ժողովուրդ: Միասին ենք ու հաղթած, որովհետև արդարության կռիվը պարտություն չունի: Վկա՝ Մայիսի 9-ի մեր Եռատոնը: Վկա՝ սահմանին ամուր կանգնած մեր զինվորը: Վկա՝ նրա թիկունքն ամրացնող մեր ոստիկանը: Եվ նրանց ու բոլորիս վրա՝ մեր ժողովրդի պահպանիչ աղոթքն ու անսասան հավատը: Շնորհավո՛ր բոլորիս Եռատոնը: Հավերժ փա՛ռք հանուն հաղթանակի զոհված մեր եղբայրներին: Խորին խոնարհում մեր հավատավոր ժողովրդին: - See more at: http://www.police.am/news/view/m0905.html#sthash.p59UxxQN.dpuf
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47