Միշտ դեմ եմ եղել ցանկացած մարդու արած գործի համար ընտանիքի անդամներին վիրավորելուն: Կայքերում շատ են հանդիպում ինչ որ պաշտոնյանների հանդեպ ատելություններ, որոնք ուղեկցվում են ոչ թե բուն պաշտոնյաին քննադատելով, կամ հենց անձամբ իրան վիրավորելով, այլ անցնում են սահմանները ու մտնում ընտանիք՝ երեխաներ, կին, ամուսին, հեր-մեր և այլն: Հասել ենք անգամ այն սահմանին , որ Օսիպյանի նորածին երեխայի մասին էին վատ արտահայտվում : Առաջին տեղում իհարկե նախարար Սեյրան Օհանյանի կինն է, հետո տենց ցանկը իջնում է ներքև: Մեկի տղային են սպանում անեծքներով, մյուսի կնոջը վիրտուալ բռնաբարում են: Խոսքը առողջ քննադատության մասին չի , այլ կոնկրետ քֆուրների ու հայաթի տատիների անեծքների մասինա:
Հիմա պատկերացնենք մի իրավիճակ: Ոմն դուխով ֆեյբուքահայ իր անձնական էջում վերջին կարգի հայհոյում է ինչ որ պաշտոնյաի կնոջը: Էս մեր բառադի պաշտոնյան էլ ունի տղա, ախպեր, ախպոր տղա և այլն: Հիմա էս բարեկամներից մեկը պատահական էս մեր դուխով ֆեյսբուքահայի էջում տենումա , որ իրա մոր վրով ինչ ասես ֆռումա օդումա: Տղան կամ իր բարեկամնները փնտրում ու գտնում են ֆեյսբուքահային , շան ծեծ են տալիս ու գնում են: Ամբողջ համացանցը կլցվի, որ տեսեք եսիմ ում տղեն ծեծել է ազատ խոսքի իրավունք ունեցող աշխարհի ամենադուխով ֆեյսբուքահային, միտինգներ կկազմակերպվեն, հանգանակություններ և այլն:
Եկեք գոնե ամեն մեկս մեր հետ անկեղծ լինենք, հաստատ ոչ մեկս 100 տոկոսանոց անթերի չենք աշխատում մեր գործում. հաստատ ոչ մեկս սուրբ չենք ու մենք էլ ունենք լիքը սխալ բաներ արած ուրիշ մարդկանց հանդեպ: Ստեղ ուղղակի հնարավորության հարցա, մեկինը շատա՝ երևումա, մյուսինը քիչա ՝ մի քանի հոգի են իմանում:
Քննադատեք ու քֆրտեք պաշտոնյաին , թքեք վրեն, բայց ընտանիք մի մտեք, դրա համար հաստատ չեք կարալու պատասխան տաք, չեն էլ սպասելու պատասխանի, շենքի մուտքի դեմը տալու են գլխներիդ ու վերջ: Հիշեք , որ ֆեյսբուքից դուրս էլ կյանք կա:
Ես կողմ եմ մենակ առողջ քննադատությանը, մնացած զիզի-բիզի բաները ժամանակավոր են ու ոչ մի բան չեն փոխում :
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02