Երեխաների համար նախատեսված աշխարհի ամենամեծ կազմակերպությունը հիմնադրվել է 1946թ. դեկտեմբերի-ին՝ հուսադրելու և օգնելու երեխաներին ազատվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տառապանքներից
Իր հիմնադրման 70 ամյակին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի աշխարհի երեխաների համար կատարված հսկայական առաջընթացը, ինչպես նաև ձեռքբերումները Հայաստանում:
Երևանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակը նշող միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 12-ին Ավետիսյան դպրոցում՝ Բաբաջանյան 42/7, ժամը 18:00-20:00: Լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում ենք ներկա գտնվել ժ.17:30-18:00 հարցուպատասխանի և հարցազրույցների համար: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կառավարության, հասարակական և մասնավոր հատվածների գործընկեր-ներկայացուցիչները, ինչպես նաև երեխաներ:
Միջոցառմանը կներկայացվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր կարգախոսն ու համաշխարհային տեսահոլովակը, ելույթ կունենան Ավետիսյան դպրոցի և Թումո ստեղծարար կենտրոնի սաները: Ներկաները հնարավորություն կունենան աշխարհին իրենց ուղերձը հղելու առ այն, թե ինչ են ցանկանում յուրաքանչյուր երեխայի համար հաջորդ տասնամյակների ընթացքում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 70-ամյակի կապակցությամբ ս.թ. նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 11-ը Կ.Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենիհինգ կայաններում, Դալմա ԳարդենՄոլում, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանում տեղադրվել են ՅՈՒՆԻՍԵՖ-իգործունեությանն ու պատմությանը նվիրված ցուցանմուշներ: 2017 թվականի ընթացքումցուցանմուշների հավաքածուն կցուցադրվիԵրևանի և հանրապետության այլքաղաքների հանրային վայրերում:
Ամյակի առթիվ, ս.թ. դեկտեմբերի 12-ի երեկոյան ժ. 19:00-21:00 ՀՀ կառավարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհրդանշող կապույտ գույնով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնադրվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից, որի նպատակն է օգնել ետպատերազմյան Եվրոպայի, Չինաստանի և Միջին Արևելքի երկրների երեխաներին:
Կազմակերպությունն ամբողջովին հիմնված լինելով կառավարությունների, քաղաքացիական հասարակության, մասնավոր ոլորտի և մտահոգ քաղաքացիների կամավոր ներդրումների վրա՝ արագ ընդլայնվեց և 1955թ. արդեն աշխատում էր ավելի քան 90 երկրների երեխաների համար:
Այսօր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաների համար աշխատող աշխարհի ամենամեծ կազմակերպությունն է, որն իր 13,000 ազգային և միջազգային աշխատակիցների ջանքերով և գործընկերների հետ միասին աշխատում է 190 երկրներում և տարածքներում յուրաքանչյուր երեխայի համար:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47