Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, թե երեկ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում հստակ ասվել է այն, ինչ որ ասվել էր դրանից առաջ: «Այն է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ նորից կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, ինչ Ադրբեջանը սանձազերծել էր այն լայնածավալ ագրեսիվ գործողություններն Արցախի դեմ»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը: Նախարարն ասաց, թե պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում բանակցային գործընթացը վերսկսել: Անդրադառնալով Արցախի Հանրապետության ճանաչմանը՝ արտգործնախարարն ասաց. «Հարցն այն է, որ կառավարության կողմից արձագանքման ձևակերպման մեջ ասված էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումներից: Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավական լուրջ հարցեր են և ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել: Վախի հարց չկա, մենք ինչ-որ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»: Լրագրողների այն հարցին, թե խոսակցություններ կային, որ Ռուսաստանի կողմից ճնշումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը օրակարգից կամ քննարկումներից դուրս եկավ։ Նախարարը պատասխանեց , թե դա դատարկախոսություն է:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02