Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Միխայիլ Պիոտրովսկու որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար և համոզմունք է հայտնել, որ Պիոտրովսկիների այս այցը երկար կմնա նրանց հուշերում:
«Այսօր միասին կմասնակցենք նաև Ձեր հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացմանը: Համոզված եղեք, որ սա գնահատանքի յուրովի դրսևորում է գիտական այն մեծ աշխատանքի ու ներդրման համար, որն իրականացվել է Ձեր երջանկահիշատակ հոր կողմից՝ հայոց պատմության ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնելու ուղղությամբ: Առիթն օգտագործելով նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և հատուկ վերաբերմունքի համար»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին իր հերթին նշել է, որ Երևանն իսկապես հարազատ տուն ու օջախ է իր համար:
«Պարոն քաղաքապետ, թեև ես Հայաստանում չեմ ապրում, սակայն ամուր թելերով եմ կապված Երևանի հետ, որն իմ ծննդավայրն է: Անկեղծորեն շնորհակալ եմ, որ այստեղ շարունակում են գնահատել հորս ունեցած վաստակը, ինչի վառ ապացույցը նաև այսօր բացվող հուշատախտակն է: Համոզված եմ, որ հորս հիշատակը հավերժացնող յուրովի այդ անկյունը առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն կունենա նաև Պիոտրովսկիների բոլոր սերունդների համար», - նշել է Միխայիլ Պիոտրովսկին:
Այնուհետ, հայկական մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած բազմամյա ավանդի և համաշխարհային մշակութային արժեքների պահպանման և տարածման գործում ունեցած մեծ վաստակի համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02