«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ այսօր ձևավորված «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դաշինքը դեռ չի կարող իշխանափոխություն իրականացնել:
«Կարծում եմ՝ այս միավորումը դեռ չի կարող իշխանափոխության բերել»,-«Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Հարցին, թե ինչ է անելու «Ժառանգությունը», Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք մեր պայքարն ենք շարունակելու: Ինչ վերաբերում է դաշինքի և «Ժառանգության» առնչությանը, ընդհանրապես որևէ մեկնաբանություն այս պահին չեմ անի, որովհետև հիմա քննարկումների փուլ է ընթանում, և այդ քննարկումներին դա կարող է խանգարել»:
«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ եթե ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան հնարավոր եղավ, դա հրաշալի կլինի:
«Որովհետև մեզ համար 2 նպատակ գոյություն ունի, որի շուրջ փորձելու ենք մեր գործունեությունը ծավալել։ Առաջինը՝ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն է, երկրորդը՝ արմատական բարեփոխումներն են, որը բնականաբար Հայաստանում չի կարող սկսվել առանց իշխանափոխության: Եթե այդ նպատակի շուրջ որևէ մեծ քաղաքական միավորում կկարողանանք ձևավորել, ապա մասնակից կլինենք դրա: Մենք չենք ասում՝ թող գան, մեզ միանան: Մենք բոլորս միանանք, որովհետև դա է պայքարի ճիշտ ձևը»,-ասաց նա։
Ուստի Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ընդդիմադիրները պետք է այսօր անցյալի փոխադարձ վիրավորանքները մի կողմ դնեն, ազատագրվեն միակը լինելու սինդրոմից ու միավորվեն:
«Եթե մեր ձայնը կլսվի ու այդ լայն դաշինքը կլինի, դա բարեբախտություն կլինի: Եթե չի լինի, ապա «Ժառանգությունը» միայնակ կմասնակցի, իսկ միայնակ մասնակցելու դեպքում միանշանակ է, որ «Ժառանգությունը» հաջորդ խորհրդարանում կլինի: Ասածս այն է, որ ուժային կենտրոն պետք է ձևավորվի՝ ի հակակշիռ իշխանության: Ուղղակի խորհրդարան գնալու և նստելու համար չենք ուզում միավորվել»,-ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38