ՄԱԿ գլխավոր վեհաժողովում տեղի է ունեցել ՄԱԿ ապագա գլխավոր քարտուղարի երդմնակալության արարողությունը։ ԳՎ-ի 71-րդ նստաշրջանի նախագահը պաշտոնապես հայտնել է Գութերիշին, որ նա նշանակվում է ՄԱԿ-ի իններորդ գլխավոր քարտուղար, նրա պաշտոնավարության ժամկետը կսկսվի 2017-ի հունվարի 1-ին ու կավարտվի 2021-ի դեկտեմբերի 31-ին։ Անտոնիու Գութերիշը երդում է տվել ու պատմել առաջիկա հինգ տարիների իր առաջնայնությունների մասին։
«Բարդ խնդիրների ծավալները, որոնք հետ մենք բախվում ենք, խոսում են ՄԱԿ-ի խորը բարեփոխում իրականացնելու անհրաժեշտության մասին։ Ես կցանկանայի հատկապես առանձնացնել երեք ռազմավարական կարեւոր ուղղություններ, որտեղ փոփոխություններ են պետք ՝ խաղաղության ապահովում, կայուն զարգացմանն աջակցություն ու մեր ներքին գործերի կառավարում»,- հայտնել է Անտոնիու Գութերիշը։
Նա շեշտել է, որ ժամանակակից հակամարտությունները ավելի բարդացել են ու ուղեկցվում են հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքի լուրջ խախտումներով։ Այդ ամենը ուղեկցվում է նաեւ բնակչության զանգվածային տեղահանություններով։ Իրավիճակը խորանում է ահաբեկչության աճի պատճառով։
«Նոր գլոբալ խնդիրները, որոնք կապակցված են կլիմայական փոփոխությունների, բնակչության թվաքանակի աճի, սրընթաց ուրբանիզացիայի, պարենամթերային ծանր իրավիճակի ու ջրի դեֆիցիտի հետ, ուժեղացնում են ռեսուրսների համար մրցակցային պայքարը ու սրում լարվածությունն ու անկայունությունը»,- ասել է ՄԱԿ ապագա ղեկավարը։ Նա հավելել է, որ գլոբալիզացիան ու տեխնիկական առաջընթացը հանգեցրել են աշխարհում անհավասարության աճին, երիտասարդության շրջանում գործազրկության աճին, կազմակերպված հանցավորության ծավալների ու թմրադեղերի ապօրինի շրջանառության ընդլայնմանը։
Նա հավելել է, որ ժամանակն է, որ ՄԱԿ-ը «ընդունի իր թերությունները» ու «բարեփոխի իր աշխատանքային մեթոդները»։ «Մեր կազմակերպությունը բազմակողմանիության հիմքն է։ ՄԱԿ-ի շնորհիվ տասնամյակներ շարունակ մենք ապրում են հարաբերական խաղաղության պայմաններում։ Սակայն այսօրվա մարտահրավերներն այնքան մեծ են, որ մենք ոչ միշտ ենք ունակ արձագանքել դրանց։ ՄԱԿ-ը պետք է փոփոխությունների պատարստակամություն դրսեւորի»,- ասել է Անտոնիու Գութերիշը։
Նա հայտնել է, որ մտադիր է վերանայել ՄԱԿ աշխատանքը ահաբեկչությանը հակազդելու հարցում ու ստեղծել ՄԱԿ 38 կառուցվածքային ստորաբաժանումների ջանքերը ավելի հստակ համակարգելու մեխանիզմներ։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի կառավարման բարեփոխմանը, ապա Բան Կի Մունի իրավահաջորդը մտադիր է պայքարել բյուրոկրատիայի դեմ, հասնել ապակենտրոնացման ու ճկունության Քարտուղարության ու ՄԱԿ համակարգի բոլոր հաստատությունների աշխատանքում։
Հիշեցնենք, որ պորտուգալացի Անտոնիու Գութերիշին ՄԱԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշումը ՄԱԿ ԳՎ-ն Անվտանգության խորհրդի ռեկոմենդացիայով կայացրել էր հոկտեմբերի 13-ին։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55