ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչու 1991թ. չի ձերբակալել Բելովեժյան համաձայնագրի մասնակիցներին՝ մասնավորապես Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության ղեկավար Բորիս Ելցինին, Ուկրաինայի, Բելառուսի Գերագույն խորհուրդների նախագահներ Լեոնիդ Կրավչուկին ու Ստանիսլավ Շուշկևիչին:
«Կարծում եմ՝ դրանից քաղաքացիական պատերազմի հոտ կգար: Դա վտանգավոր էր: Տպավորություն կստեղծվեր, թե ես դա անում եմ իշխանությունը պահելու համար՝ չնայած, որ դրան պետք էր ժողովրդավարական ճանապարհով հասնել»,- մեկնաբանել է Գորբաչովը:
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը նաև ընդգծել է, որ դեպքերի նման զարգացումը պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեր երկրում, մինչդեռ ինքը չէր ցանկանում, որ արյուն թափվի:
«Ես այլ կերպ վարվեցի, ես տվեցի իշխանությունը: Ես ինքս հեռացա՝ արյունահեղությունից խուսափելու համար: Ահա այսքանը, իսկ դրանից հետո նրանք սկսեցին կառավարել»,-ասել է Գորբաչովը, որն ավելի վաղ Բելովեժյան համաձայնագրի մասնակիցներին մեղադրել էր ԽՍՀՄ տապալման համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34