Դեկտեմբերի 12-ին Ջերմուկում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել` քննարկելու Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակված` զբոսաշրջության ոլորտի զարգացման հարցերը:
Ներկայացվել է ոլորտի զարգացման ներուժը, իրականացվելիք ծրագրերը, զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:
Խորհրդակցությունից հետ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հանրապետության Նախագահին զեկուցվել է զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայկական զարգացման հիմնադրամի կողմից կատարված աշխատանքները. «Ինչպես հայտնի է, մենք զբոսաշրջության ոլորտում ևս ստեղծել ենք մշտական գործող հարթակ, իմ կողմից ՀՀ Նախագահին զեկուցվեց հարթակում առկա խնդիրները, Նախագահի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ, որոնք կքննարկվեն առաջիկայում:Նախագահին զեկուցվեցին այն հայեցակարգային մոտեցումները, որոնք մեր կողմից առաջարկվում են զբոսաշրջության զարգացման ոլորտում»:
Հարցին, թե ո՞ր առաջարկություններն են, որոնք կարող են նպաստել զբոսաշրջության զարգացմանը, նախարարն ասաց, որ առաջին ուղղությունները, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են, ոլորտում առկա ներուժի բացահայտումն է, որովհետև բավականին շատ ներուժ կա ՀՀ-ում, բայց ներուժի շատ փոքր մասն է իրացված:
Անդրադառնալով տնտեսական էֆեկտին՝ Սուրեն Կարայանն ասաց. «Մեր տեսլականով՝ 2020 թվականին Հայաստան կայցելի 2,5 մլն զբոսաշրջիկ, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ դրա տնտեսական էֆեկտը կլինի 2,5 մլրդ դրամ. այսօր զբոսաշրջիկների թիվը հասնում է 1,2 մլն-ի»:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02