Տարածքների հավասարաչափ զարգացման սկզբունքներից ելնելով` ՀՀ 9 քաղաքներում սկսվում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին հինգում արդեն սկիզբը դրվել է: Ջերմուկում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա տեղեկացրեց, որ դա շուրջ 50 մլն դոլար վարկային ռեսուրս է պարունակում, որը տրամադրվում է Ասիական բանկի կողմից. «Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Վանաձոր քաղաքը՝ 20 մլն դոլարի չափով, Ջերմուկը՝ 10 մլն դոլարի չափով, Դիլիջանը՝ 6 մլն դոլարի չափով, Աշտարակը՝ 4 մլն դոլարի չափով, և Ծաղկաձորը, որը 10 մլն դոլարի չափով վարկային ծրագիր է ստանալու։ Ծրագրին պետք է մասնակից դառնա նաև մասնավոր հատվածը և մենք ենթադրում ենք, որ այդ գումարը առնվազն կկրկնապատկվի»: Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի իր շարունակությունը և դրա իրականացման երկրորդ փուլում միանալու են ևս չորս քաղաքներ, այդ թվում՝ Գյումրին, իսկ ամբողջական ցանկը կհրապարակվի առաջիկայում. «Նախարարությանը Ռուսաստանի կողմից հատկացվել է 3 մլն դոլար դրամաշնորհային ծրագրով գյուղական տուրիզմի զարգացման համար։ Այն ընդգրկելու է շուրջ 60 գյուղական բնակավայր: Դրանցից մեկն էլ Արփի լճի հարակից տարածքում ամառային և ձմեռային տուրիզմի կենտրոն ստեղծելու ծրագիրն է, իսկ մյուս ցանկը կհրապարակվի առաջիկա երկու ամսվա ընթացքում»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47