Ըստ նրա` այժմ այլ ուժերի հետ քննարկումներ են ընթանում. «Այս պահին անուններ տալու ժամանակը չէ, բայց քննարկումեր կան»: Մարուքյանի խոսքով` միասնական ցուցակի հարցը դեռ չի քննարկվել:
Թե ընդդիմադիր դաշտում ո՞ր ուժը կարող է այլընտրանք լինել եռյակին, Է. Մարուքյանը նշեց, որ որևէ ուժի ծրագիր, մոտեցում դեռ չգիտի.
«Երբ կլինի՝ կհամեմատեմ, կասեմ: Այս պահին ես մեր դաշինքը կարող եմ համեմատել միայն իշխանության հետ: Եվ միանշանակ բոլոր առումներով մենք ունենք տարբերվող մոտեցումներ և լուծումներ, որ տեղ կգտնեն մեր ծրագրում, այսինքն` դաշինքի պլատֆորմում: Ես վստահ եմ, որ դաշինքի մաս կազմող այլ ուժեր ևս կլինեն, որոնք կհարստացնեն ապագա սպասվող ծրագիրը»:
Է.Մարուքյանը հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ ՏԻՄ ընտրությունների ժամանակ եղած տարաձայնություններն ու անախորժությունները հարթվել են: Ըստ նրա` գաղափարական առումով տարբերություն կա, ինչը բնական է: