Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը, ողջունելով տիար Մ. Պիոտրովսկու հերթական այցը համայն հայության հոգևոր կենտրոն, իր հայրապետական օրհնությունն է բերել և շնորհավորել վերջինիս Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ընտրվելու կապակցությամբ:
Անդրադառնալով Մայր Աթոռի թանգարանների և Պետական Էրմիտաժի միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքի խոսք է ասել Էրմիտաժի տնօրենին Հայ Եկեղեցու պատմական սրբազան արժեքների վերականգնման և պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ցուցաբերվող աջակցության, մասնագիտական խորհրդատվության և Մայր Աթոռի թանգարանների աշխատակիցների վերապատրաստման համար:
Այնուհետև Մ. Պիոտրովսկին ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը` իր հերթին պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտ զորակցությունը ցուցաբերելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնին ազգային-հոգևոր արժեքների պատշաճ պահպանության գործում:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը և Մ. Պիոտրովսկին քննարկել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հաստատման 300-ամյակի առիթով 2017 թվականին Էրմիտաժում համատեղ ցուցահանդես կազմակերպելու հարցը: Ընդառաջ ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրենի առաջարկին՝ որոշվել է նաև «Էրմիտաժի օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ և վարպետության դասեր անցկացնել Ս. Էջմիածնում:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, վերստին ընդգծելով Միխայիլ Պիոտրովսկու բարի վաստակը, մաղթել է, որ Աստված մշտապես Իր հովանու ներքո պահի ու պահպանի նրան:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03