Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային Ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննադատեց «1000 դրամի» նախագիծը՝ նշելով, որ հիմնադրամի գումարները նպատակին չեն ծառայում: Զարուհի Փոստանջյանը նախագիծն անվանեց հրեշավոր, որը դուր չեկավ Ազգային Ժողովի որոշ կին պատգամավորների: Նրանք տեղից արձագանքեցին Զարուհի Փոստանջայնի ելույթին, որոնց պատասխանեց Փոստանջյանը: Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը աղմուկ բարձրացրած կանանց փորձեց հանդարտեցնել այսպես.
«Կանայք, Հայոց աշխարհի....հանդարտ: Այստեղ են ասել՝ ախ Զառա, Զառա, քեզ ձայն տալը շառ ա»: