Ավստրիան մտադիր Է արգելափակել ԵՄ-ի խորհրդի որոշումը, եթե դեկտեմբերի 13-ին չհաջողվի համաձայնության գալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների կասեցման շուրջը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել Է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը ԵՄ-ի խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով երկրորդ նիստից առաջ:
«Եվրոպայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ քվեարկել Է այն բանի օգտին, որ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կասեցվեն: Ես այժմ չեմ կարող ասել, թե դրանից ինչ դուրս կգա, բայց մեր (Ավստրիայի) դիրքորոշումը հստակ որոշված Է. եթե չհաջողվի պայմանավորվել, ապա մենք չենք համաձայնի եւ կարգելափակենք Խորհրդի որոշումը»,- ասել Է Ավստրիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
«Ես ներկայացնում եմ Ավստրիայի դիրքորոշումը, և այն նույնական Է մյուս երկրների կարծիքներին: Մենք այստեղ մենակ չենք»,- հավելել Է Կուրցը: «Մենք կփորձենք ընդհանուր դիրքորոշում մշակել, բայց այն չպետք Է հակասի Եվրոպայի խորհրդարանին կամ կտրված լինի բուն Թուրքիայի իրականությունից»,- նշել Է նա:
Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանի պատգամավորները քվեարկել են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջը Անկարայի և Բրյուսելի միջև բանակցությունները դադարեցնելու օգտին։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44