Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ Հովհաննես Սահակյանի նախագահությամբ:
Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվել են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրինագծերը, որոնց վերաբերյալ պատգամավորներն առաջարկներ են ներկայացրել:
Օրինագծերն ստացել են հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը համալրվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխութուններ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» կից նախագծերի փաթեթով: