«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը ստորագրեց ԵՄ կողմից 1 միլիոն 123 հազար եվրո դրամաշնորհի պայմանագիրը:
Մյուս կողմից պայմանագիրը ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ-ում Եմ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ստորագրումը տեղի ունեցավ «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը` հանուն Հայաստանի մարզերի զարգացման» համաժողովի ընթացքում` «Պիլոտային տարածաշրջանային զարգացման ծրագրի դրամաշնորհի» շրջանակում:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացրած ծրագիրն իրականանալու է Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերում: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գլխավորում է կոնսորցիումը, որին մասնակցում են ևս երեք տեղական կազմակերպություններ` «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, «Սպիտակ-ֆերմեր» ՀԿ, «Սյուն» ՀԿ։ Ծրագրի նպատակն է տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը: Դա նախապայման կդառնա տեղական/տարածաշրջանային զարգացման համար:
1,6 միլիոն եվրո ընդհանուր արժեքով ծրագիրն ունենալու է 3 բաղադրիչ` «Ձեռնարկատիրության խթանում», «Զբաղվածության խթանում», «Ենթակառուցվածքների զարգացում»: 2-ամյա Ծրագրի արդյունքում ակնկլավում է ստեղծել ավելի քան 60 կայուն աշխատատեղեր և մոտ 50 նոր ՓՄՁ-ներ, գրեթե 100 ձեռնարկություններ կստանան բազմակողմանի աջակցություն և կգրանցեն շրջանառության, աշխատատեղերի աճ, նորարարական մոտեցումներ բիզնեսի կազմակերպման և կառավարման հարցերում, կստեղծեն նոր արտադրանք/ծառայություն, մուտք կունենան դեպի նոր շուկաներ:
Ծրագիրի ենթակառուցվածքային բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզում «ճամփեզրյա կայանի» կառուցում և գործարկում: Այն կծառայի որպես տեղական արտադրանքի ուղիղ վաճառքի կետ, տեղեկատվական կենտրոն և հանգստի կետ զբոսաշրջիկների համար, ինչպես նաև ուսուցողական կենտրոն տեղի գործարարների համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34