ՀՀ Ազգային ժողովն այսօր կշարունակի անցկացնել արտահերթ նստաշրջան: Քվեարկության կդրվեն նախորդ նիստին քվեարկված հարցերը, որոնց թվում են նաև «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և նախագծի իրականացման համար համալրվող 9 օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ:
ԱԺ-ն երեկ քննարկեց նաև «Հարկային օրենսգրքի» մասին նախագիծը։ Մասնավորապես՝ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 13-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Նշենք, որ օրակարգում ընդգրկված են նաև «Գնումների մասին», «Տեղական ինքնակառավարման», «Տեղական հանրաքվեի», «ՀՀ բյուջետային համակարգի», «Հանրային ծառայության», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» (երկրորդ ընթերցում), «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանն ավարտվել է նախորդ շաբաթ
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58