Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Բնապահպանության նախարարության 4 ՊՈԱԿ-ների միաձուլման հարցը: Մասնավորապես, միաձուլվում են «Թափոնների ուսումնասիրության կենտրոն, «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ները:
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ հանդիսանալու է նշված բոլոր ՊՈԱԿ-ների իրավահաջորդը, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» -ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է ՀՀ վարչապետի 04.10.2016թ. N 02/23.16/14429-16 հանձնարարականների կատարումը, այն է` բնապահպանության ոլորտում գործող ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատումն և դրանց գործունեության օպտիմալացումը.
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) պահպանության բարձր մակարդակի ապահովմանը նպաստելը` շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նկատմամբ դիտարկումների իրականացման, վիճակի գնահատման վերաբերյալ բավարար տվյալների ստեղծման, դրանց գրանցման, վերլուծման, տրամադրման ու պահման միջոցով.
Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվությունը բնապահպանական միասնական տեղեկատվական շտեմարանում ներբեռնումն ու շտեմարանի վարումը.
թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ու թափոնների դասակարգչի կազմման համար ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաև թափոնների օգտագործման ու վնասազերծման սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների մասին տվյալների հավաքումն ու վերլուծումը.
շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների մասին տվյալների հավաքագրման ու վերլուծության հիման վրա համապատասխան համակարգչային շտեմարանների (բազա) ստեղծումը և վարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին ու հասարակությանն այդ շտեմարաններում պարունակվող տեղեկությունների տրամադրումը և ստացումը:
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության խնդիրներն են`
պլանավորված ու միասնական ցուցանիշների կիրառմամբ դիտարկումների իրականացումը,
բնածին և մարդածին ազդեցությունների հետևանքով շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի փոփոխությունների բացահայտումն ու կանխատեսումը,
շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի որակի ու քանակի վերաբերյալ բնութագրական համադրելի տեղեկատվության ստացումը, վերլուծությունը, ամփոփումը ու տրամադրումը,
մթնոլորտային օդի աղտոտվածության, մթնոլորտային օդի վրա ֆիզիկական ներգործությունների, մթնոլորտում տեղի ունեցող բնական երևույթների, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների, օզոնային շերտը քայքայող նյութերի և մարդածին այլ ազդեցությունների և երևույթների դիտարկումների իրականացումը,
մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների, ջրաէկոհամակարգերի, ջրային ռեսուրսների ծախսի, որակական ու քանակական հատկությունների, բաղադրության, քիմիական ու ռադիոակտիվ նյութերով և թափոններով աղտոտվածության, ինչպես նաև ջրային ռեսուրսների վիճակը վատթարացնող այլ ազդեցությունների ու երևույթների նկատմամբ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
հողերի աղտոտվածության վիճակի ու որակական փոփոխությունների և հողերի վրա այլ բացասական ազդեցությունների ու երևույթների նկատմամբ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը,
թափոնների և դրանց հեռացման վայրերի դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը, բացասական ազդեցությունների ներկայացումը,
բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների տեսակների ու դրանց պոպուլյացիաների, համակեցությունների բազմազանության, ինչպես նաև դրանց տարածվածության, աճելավայրերի ու բնակության վայրերի և տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի նկատմամբ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացումը:
Թույլատրել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
թափոնների անձնագրերի կազմման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում,
թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի
մշակման վերաբերյալ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
հիդրոերկրաբանահետախուզական և հետազոտական գործունեության բնագավառում հետևյալ ծառայությունների մատուցում`
ա. ուսումնասիրության և արդյունահանման նախագծերի կազմում,
բ. ստորերկրյա ջրերի հանքավայրերի երկրաբանաէկոլոգիական քարտեզների կազմում,
հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում,
ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցության տակ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում,
ստորերկրյա ջրերից ջրօգտագործողին հատկացվող ջրառի սահմանային մեծությունների և կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) հաշվարկում,
ջրառի և ԹՍԱ-ի հաշվարկների իրականացում,
պետական ջրային կադաստրի ստորերկրյա ջրերի տեղեկատվության լիարժեքությանը, դրանց կառավարմանը և պահպանմանը նպաստելու նպատակով ստորերկրյա ջրաղբյուրների (հորատանցքեր, բնաղբյուրներ և այլն) անձնագրերի կազմում և տրամադրում,
ստորերկրյա ջրերի շահագործվող հորատանցքերի մաքրման, կոնսերվացման և լիկվիդացման, նոր հորատանցքերի հորատման, հորատանցքերի ու բնաղբյուրների գույքագրման, ինչպես նաև դրանց շահագործական պաշարների գնահատման կամ վերագնահատման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում և աշխատանքների կատարում,
սանիտարական խիստ պահպանման գոտիների նախագծման համար հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում,
շրջակա միջավայրի օբյեկտների ու դրանց վրա ներգործությունների հետազոտությունների, ուսումնասիրությունների, մշակումների, ծրագրերի և ստեղծագործական աշխատանքների կազմակերպում ու իրականացում,
շրջակա միջավայրի օբյեկտների ու դրանց վրա ներգործությունների, ինչպես նաև` թափոնների գործածության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների ուսուցում, վերապատրաստման դասընթացների կազմակերպում ու իրականացում,
տեղեկատվության մատակարարման այլ գործունեություն,
համակարգչային ու գրասենյակային տեխնիկայից օգտվելու և արդի տեղեկատվական տեխնոլոգիաների մասին իրազեկության բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում,
հրատարակչական գործ, այդ թվում` շրջակա միջավայրի ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի՝ գրքերի, բրոշյուրների, քարտեզների, ատլասների, պաստառների, կատալոգների, ծանուցագրերի վերարտադրում (հրատարակում, վերահրատարակում)»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47