ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 13-ից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Այցի առաջին օրը Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի փոխնախագահ Գի Տեսիեին: Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի բարեկամական շրջանակների միջև համագործակցության ծրագրերը և նախանշվել են գալիք տարվա անելիքները՝ մի քանի կոնկրետ ուղղություններով:
Աշոտ Ղուլյանն այնուհետև այցելել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Վիգեն Չիթեչյանին: Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել դեսպանության և Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության փոխգործակցության ներկա մակարդակը: Ադրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման համատեքստում:
Երեկոյան Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպել է մի խումբ ֆրանսիահայ գործիչների հետ և նրանց հանձնել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված պարգևները:
Ֆրանսիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ, Արցախի ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում ծանրակշիռ ավանդի և միջազգային ճանաչմանը նպաստելու համար արժանացել են «Երախտագիտություն» մեդալների:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Սփյուռքի և, մասնավորապես, ֆրանսահայության դերը՝ Արցախի զարգացմանը սատարելու և համազգային ծրագրերի միջոցով Հայրենիքի այդ հատվածը շենացնելու գործում:
«Շնորհված պետական պարգևները Արցախի ժողովրդի և իշխանությունների գնահատականն է այն մեծ նվիրումի, որը, տարիներ շարունակ, դուք ցուցաբերել եք ազատության ու անկախության արդար պահանջների համար պայքարող արցախահայության հանդեպ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Փարիզում տեղի ունեցած բոլոր հանդիպումներին և քննարկումներին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03