Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, «Եվրոդիպ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մինասյանի հետ, ով Երևանի քաղաքապետին է հանձնել «Եվրոդիպ» հյուրանոցային և տուրիստական դպրոցների ասոցիացիայի տնօրենների խորհրդի մրցանակը: Երևանի քաղաքապետարանն այդ մրցանակին է արժանացել այս տարվա հոկտեմբերի 13-16-ը մայրաքաղաքում անցկացված «Եվրոդիպ»-ի 23- րդ միջազգային համաժողովի կազմակերպման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու և Երևան քաղաքի տուրիզմի ոլորտին մշտապես ուշադրություն դարձնելու համար:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համառոտ ներկայացնելով համաժողովի ժամանակ քննարկված հարցերի շրջանակը՝ Ռոբերտ Մինասյանը նշել է, որ միջազգային համաժողովին մասնակից տուրիզմի ոլորտի ավելի քան 200 ներկայացուցիչներ քննարկել են տուրիզմի և հյուրընկալության ոլորտներում պրոֆեսիոնալ ու բազմակողմանի մասնագետների պատրաստումը, որի առումով Երևանն արդեն իսկ խոսուն քայլեր է անում միջազգային հարթակում:
Շնորհակալություն հայտնելով մրցանակի, ինչպես նաև միջազգային համաժողովը կազմակերպելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ նման համաժողովներն իրենց հերթին նպաստում են միջագզային հարթակներում Երևանի՝ որպես զբոսաշրջային քաղաք դիրքավորմանը: Կարևորելով Հայաստանի տուրիզմի ինստիտուտի դերն ու նշանակությունը՝ սպասարկման և հյուրընկալության ոլորտներում մասնագետների պատրաստման գործում, քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կշարունակի աջակցել ինստիտուտի ծրագրերին:
Ռոբերտ Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը մշտապես ներգրավված է ինստիտուտի գործունեությանն ու հույս է հայտնել, որ առաջիկայում կմշակվեն համատեղ ծրագրերի իրականացման նոր նախագծեր:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47