Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեկտեմբերի 14-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության ղեկավար Մարալ Ասադուրյանի հետ: Քննարկվել են միության կողմից Արցախին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ստեփանակերտում գործող «Պոլ Էլյուար» ֆրանսախոսության կենտրոնի հետագա անելիքներին և նախագծերին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Արցախի խորհրդարանի նախագահը կարևորել է Ֆրանսիայում Ղարաբաղի Մշտական ներկայացուցչությանն աջակցելու՝ «Սատար Ղարաբաղին» միության և նրա ղեկավար կազմի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունն ավելի գործնական արդյունքներ կգրանցի՝ ամրապնդելով հայ-ֆրանսիական բարեկամությունը:Օրվա երկրորդ կեսին Ֆրանսիայի Ազգային ժողովում Աշոտ Ղուլյանին ընդունել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, փոխնախագահ Ռենե Ռուքեն և Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան:
Հանդիպմանը քննարկվել են «Ֆրանսիա-Ղարաբաղ» և «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակների համագործակցության ծրագրերը և գալիք տարում դրանց իրագործման հեռանկարները: Զրուցակիցները անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի առանձնահատկություններին և սպասվող զարգացումներին:
Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի ընդլայնված կազմով հանդիպումը «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ:
«Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներից հանդիպմանը ներկա էին խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքապետեր, շրջանային խորհուրդների անդամներ, Իլ դէ Ֆրանս շրջանի իշխանության ներկայացուցիչներ:
Բարեկամության շրջանակների ղեկավարներ Ֆրանսուա Ռոշբլուանը և Աշոտ Ղուլյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել են հաջորդ տարվա աշխատանքների ցանկը, որից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության միջոցով հստակեցվել են տնտեսական, սոցիալական և մշակութային համատեղ ծրագրերի իրականացման նախնական պայմանավորվածությունները:
ԱԺ նախագահի աշխատանքային այցի եզրափակիչ միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանն ու ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02