Ռուսաստանի կողմից դեպի Լարսի անցակետ ճանապարհին մեքենաների կուտակումների թիվը հասնում է 700-ի, որից մոտավորապես 400-ը պատկանում է ՀՀ քաղաքացիներին: Վրաստանի կողմից կուտակումներն ավելի քիչ են, հստակ թիվը պարզ չէ:
Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը. «Երեկ և դրան նախորդող օրը մենք այնտեղ էինք և տեսանք, թե ինչ առատ ձյուն է տեղում Լարսում: Վրացի գործընկերները ներդրել են բոլոր տեխնիկական միջոցները, որպեսզի շատ արագ լուծում տան խնդրին, բայց ձյունը խանգարում է»:
«Ռուսաստանի կողմից կուտակված է մոտ 700 մեքենա, որից մինչև 400-ը ՀՀ քաղաքացիներին պատկանող մեքենաներ են: Մեքենաները հիմնականում բեռնատար են, որովհետև մարդատար մեքենաների համար ճանապարհը երբեմն բացվում է: Վրաստանի կողմից թիվը դժվարանում եմ ասել, սակայն ավելի քիչ է»,-ասաց նախարարը:
Հարցին, թե դժգոհություններ կան, որ անցակետում գումարներ են պահանջում և այլն, նախարարն ասաց, որ անձամբ շփվել է վարորդների հետ, ովքեր և՛ դժգոհություն են հայտնում, և՛ գոհունակություն. «Վարորդներն ասում են, որ և՛ մարդիկ, և՛ պետական կառույցների ներկայացուցիչներն իրենց օգնում են, կան նաև մարդիկ, ովքեր բողոքում են»:
Հարցին, թե վարորդներն ասում են, որ հայտնվել են անմարդկային պայմաններում և տարրական պայմաններով ապահովված չեն, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Վրաստանի կողմում նման խնդիրներն ավելի քիչ են, որովհետև հիմնականում բոլոր մեքենաներն իրար հետևից չեն կուտակված, և կուտակումների չափը քիչ է, իսկ Ռուսաստանի կողմում կուտակումներ են, և դժվարությունը կարող է սննդի կետերից հեռավորության մեջ լինել:
Հարցին, թե պետությունն ի՞նչ լուծում է տալու, որովհետև ձյունը դադարում է, ձնահոսքն է սկսում, ամռանը գետն է վարարում, ի՞նչ միջամտություն պետք է անի պետությունը, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այդ ուղղությամբ քննարկումներ կատարվում են, և արդյունքները շուտով պարզ կլինեն՝ կա՛մ դրական, կա՛մ բացասական:
Հարցին, թե ինչով է պայմանավորված արդյունքը, նախարարն ասաց, որ միայն գումարի պատճառով. «Պետության աջակցությունը չի բացառվում, քննարկումները շարունակվում են»:
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22