Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ամբողջությամբ համընկնում է ԵՄ անդամ երկրների դիրքորոշումներին: Սա նշանակում է, որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված այն սկզբունքներին, որոնց շրջանակներում պետք է կառուցվի խաղաղ երկխոսություն:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Պատասխանելով դիտարկմանը, որ բրիտանական ընկերություններն ու խոշոր կորպորացիաներն ունեն Ադրբեջանում տնտեսական կոմերցիոն շահեր` ներգրավված լինելով էներգետիկ նախագծերում, ուստիև հայտնի` պրոադրբեջանական մոտեցումներ ունեն ԼՂ հարցում և պատասխանելով հարցին՝ արդյոք տնտեսական շահերն ազդո՞ւմ են երկրի արտաքին քաղաքականության վրա, դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթն ասաց. «Մենք տեղյակ ենք այդ քննադատության մասին, բայց, միաժամանակ, կարծում ենք, որ այն սխալ է հասցեագրված: Միացյալ Թագավորության դիրքորոշումը ԼՂ կոնֆլիկտի նկատմամբ ամբողջությամբ համապատասխանում է ԵՄ երկրների դիրքորոշմանը և, մեծամասամբ, ողջ միջազգային հանրության»։
Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը հավելեց, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում խորապես մտահոգված են ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության աճով:
«Իհարկե, մենք շատ անհանգիստ ենք կոնֆլիկտի ապրիլյան ժամանակահատվածում սրացմամբ, և շատ ենք ցավում բոլոր կորսված կյանքերի համար: Դա միայն ամրապնդում է մեր այն համոզմունքը, որ միայն խաղաղ երկխոսությունը կարող է բերել հակամարտության երկարատև խաղաղության: Եվ ԵԱՀԿ ՄԽ անդամների կողմից ստեղծված համակարգի շրջանակներում կողմերը պետք է սկսեն երկխոսություն խաղաղ պայմանների ստեղծման համար, կառուցողական: Եվ պետք է ստեղծվի որոշակի վստահություն երկու կողմերի միջև»:
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Brexit-ը նաև Հայաստանի նկատմամբ հետայսու տարվելիք քաղաքականության հարցում, տիկին դեսպանը նշեց. «Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը չի տեսնում պատճառ փոխելու քաղաքականությունը Հարավային Կովկասի ու Հայաստանի նկատմամբ` Brexit-ից հետո ԵՄ-ից դուրս գալուց հետո:
Տիկին դեսպանը հիշեցրեց նաև նախորդ տարի արձանագրված տվյալները, ըստ որոնց` Միացյալ Թագավորությունն աշխարհի 5-րդ խոշորագույն տնտեսությունն է և երկրորդ տեղն է զբաղեցնում` որպես ամենաարագ աճող.
«Եվ մենք տվյալ պահին գտնվում ենք բիզնեսի համար լավագույն երկրների վեցնյակում: Բրիտանական էկոնոմիկան շատ ուժեղ է և կմնա ուժեղ, երբ մենք դուրս գանք ԵՄ-ից»,-հայտարարեց Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Ըստ նրա` ելքը բավականին ծանր ու բարդ ընթացակարգեր է ունենալու:
«Մենք չենք լքում Եվրոպան, Բրիտանիան մնալու է Եվրոպայի ամենամոտ գործընկերը և եվրոպական հարևանների ընկերը նույնպես»,- ասաց դեսպանը։
12:33
12:16
12:07
11:45
11:22
11:09
10:48
10:34
10:17
09:58
09:47
09:34
09:16
09:02
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38