Երևանի «Ալաշկերտը» փոխադարձ համաձայնությամբ խզել է մի քանի ֆուտբոլիստի հետ պայմանագրերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ալաշկերտում» այլևս հանդես չեն գա կիսապաշտպաններ Արամ Հովսեփյանը, Արսեն Բալաբեկյանը, Կարեն Մուրադյանը և հարձակվող Նորայր Գյոզալյանը:
                    
            
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
                                        
