Նորից պատերազմի ավարտից հետո սկսվեցին ներքին պատերազմները: Սահմանին կանգնող զինվորը անապահով ընտանիքից է: Սենց արտահայտություն անողին ցանկանում եմ հարցնել՝ եղե՞լ ես սահմանում, տեսե՞լ ես զինվորին, խոսացե՞լ ես նրա հետ: Բոլորս գիտենք մեր երկրի ծանր վիճակը: Բոլորս չարչարվելով ենք հացի փող առնում: Այս վիճակում ո՞վ է հարուստը, կամ ո՞վ անապահովը: Եկեք շարքից հանենք մի քանի հարուստներին , ում մենք դեմքերով գիտենք: Ես նույնիսկ չեմ ուզենա , որ էտ մարդկանց տղաները ծառայեն բանակում , այն էլ սահմանում: Իրանք ավելի շատ վտանգավոր են մեր հասարակ տղերքի համար , քան թշնամին: Սահմանում ծառայող ընկերներ ունեմ: Սովորական ընտանիքից են: Հայրը , մայրը աշխատում են , նորմալ ապրում են , տուն ունեն , կարողանում են ապահովել իրենց երեխաներին, բայց տղան ծառայում է սահմանում: Հիմա այդ իմ ծանոթներն էլ ե՞ն անապահով ընտանիքից: Քանի՞ զոհված զինվորի տուն եք գնացել անձամբ: Առանց նկարած կադրեր նայելու , հելել և գնացել եք: Վստահ եմ , որ ոչ մի : Նայում եք մեկի կամ երկուսի տան նկարը ու վերջ, բողոքը ու պիտակը պատրաստ է ՝ անապահով ընտանիքի զավակ: Չեմ վիճում , կան մարդիկ , որ իրոք ծանր պայմաններում են ապրում , բայց կան նաև բանակից ազատված անապահով ընտանիքների զավակներ, որ իրոք խնդիր են ունեցել ու չեն գնացել բանակ: Պետք չի բոլորին պիտակավորել առանց տեսնելու ու խոսելու: Ախր ձեզանից շատերը սկի զորամասի պատից ներս չեն եղել , չեն տեսել երեկոյան քնած զինվոր, չեն տեսել ճաշարանում իրար հաց լցնող, հիվանդի բաժինը առանձնացնող, մի ցելաֆոն տուլիկը 50 հոգով ուտող զինվոր: Էլ ո՞նց եք բոլորին դնում մի պիտակի տակ: Ե՞րբ եք հասկանալու , որ էտ ձեր գրածները կարդում են նաև զինվորները:
Խոսեք կոնկրետ անուններով, մեր երկրում 5 հոգի հարուստ մարդ լինի , թե չլինի : Գրեք անունները , կոնկրետ հարցը իրանց տվեք, մի լղոզեք ամեն ինչ , որ հետո հնարավոր լինի տակից դուրս գալ: Նորից եմ կրկնում այդ 5 հարուստ մարդու տղաները պետք չեն բանակին , նրանք ավելի շատ վնաս կտան:
15:22
15:09
14:22
14:03
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44