Դեկտեմբերի 14-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախկին փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի գործի առնչությամբ, որն ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական և թուրքմենական մի շարք համայնքային կազմակերպությունների կողմից Ստոկհոլմի կենտրոնում կազմակերպված ցույցի ժամանակ հանդես էր եկել բացահայտ հայատյաց և ազգայնամոլական հայտարարություններով։
Շվեդական և շվեդահայ մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Բարբարոսի դեմ բողոք էին ներկայացրել ոստիկանություն` նրան մեղադրելով էթնիկ ատելություն հրահրելու համար, ինչից հետո Լեյլանին ստիպված էր եղել հրաժարական տալ:
Ինչպես փոխանցում է anfmobileun.news կայքը` շվեդական դատարանը վճռել է, որ Շվեդիայի քրեական օրենսգրքի 16 հոդվածի 8 մասի 2-րդ կետի համաձայն՝ Լեյլանին կատարել է էթնիկ խմբի դեմ ատելության սերմանման հանցագործություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով։ Ըստ դատարանի վճռի՝ Լեյլանիի նկատմամբ սահմանվել է պատիժ երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանքի վճարման տեսքով։
Մինչ այդ, նոյեմբերի 30-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատախազն առաջարկել էր Լեյլանիին դատապարտել պայմանական ազատազրկման և նշանակել տուգանք՝ հիմնավորելով, որ հայտարարությունում սպառնալիք է հնչեցվել՝ ուղղված կոնկրետ խմբի դեմ, ինչը տեղի է ունեցել Ստոկհոլմի կենտրոնում։
Դատապաշտպանն առաջարկել էր սահմանափակվել տուգանքով՝ հիմնավորելով, որ մեղադրյալը գտնվել է անկայուն հոգեկան վիճակում, օգտագործել է ուժեղ դեղորայք և ելույթ է ունեցել հանպատրաստից։
Այսպիսով՝ դատարանը որոշել է ամբողջությամբ բավարարել դատախազի պահանջը և Լեյլանիի ազգայնամոլական և հայատյաց վարքագիծը որակել որպես քրեական հանցագործություն։
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմի օրերին Բարբարոս Լեյլանին հաջակցություն Ադրբեջանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում բացականչել էր «Մա՛հ հայ շներին»և ավելացրել՝ «Եթե պետք լինի` արյուն կթափենք»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44