Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի 19-ամյա բնակչուհի Լուսինե Ներսիսյանի ձերբակալության փաստի առթիվ: Այս մասին գրել է ադրբեջանական Haqqin.az-ը։
Նշենք, որ Լուսինե Ներսիսյանը երեկ տեսակապի միջոցով «Ներազգային ազատագրական շարժման» նախագահ, կայքի թղթակից Վահան Մարտիրոսյանին հայտնել է, թե ինքը միանում է Բաքվի նախաձեռնած, այսպես կոչված, «Հայ-ադրբեջանական խաղաղության հարթակին»: Դրանից հետո ադրբեջանական կայքը տեղեկատվություն է տարածել, թե 19-ամյա Ներսիսյանին ձերբակալել են։
Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանն ընդգծեց, որ ԼՂՀ-ում Լուսինե Ներսիսյան անունով անձ չի ձերբակալվել։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք խուզարկություն կատարվե՞լ է, ոստիկանության փոխգնդապետը նշեց, որ այլ հանգամանքների մասով խոսել չի կարող։
Ինչ վերաբերում է բնակչուհու՝ ԱԱԾ հրավիրված լինելուն, ԼՂՀ ոստիկանության աշխատակիցը նշեց, որ այդ հարցին պատասխանելն իր տիրույթում չէ։
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրուցում չբացառեց, որ Լուսինե Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ։
«Բա, իհարկե, հրավիրել պետք է։ Ո՞նց կարող է նման բան չլինի։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, սա Ադրբեջանը չէ, որտեղ ձերբակալեն, սպանեն մարդկանց»։
Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ ստահոդ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է մեր ժողովրդի մեջ հարցեր առաջացնել, բայց միևնույն է այդպիսի քաղաքականությամբ տապալվում է։
Հիշեցնենք, որ Լուսինե Ներսիսյանը լայն հանրությանը հայտնի դարձավ ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցով, որում Հայաստանին օկուպանտ էր անվանել, այնուհետ էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցին ասել է, թե 21-րդ դարում չպետք է էլի զոհեր տանք ու հայ մայրերը չպետք է սևազգեստ լինեն:
Ավելի ուշ նա այդ գրառումը հեռացրել է ու «Էրգրի» մասին հայրենասիրական ինչ-որ բանաստեղծություն գրել:
Նշենք, որ աղջկա հետ հարցազրույցը վարել է ոչ անհայտ Վահան Մարտիրոսյանը, ով առաջինն էր, որ փախավ Բաքու` ընտանյոք հանդերձ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02