Վերակառուցման ևզարգացման եվրոպականբանկը (ՎԶԵԲ) տեղականարժույթի ֆինանսավորմանծրագրի միջոցով ԱԿԲԱ-ԿրեդիտԱգրիկոլբանկին (ԱԿԲԱ)տրամադրում է տեղականարժույթով վարկ՝ 8 միլիոն ԱՄՆդոլարին համարժեք գումար ՀՀդրամով:
Այդ միջոցները կաջակցենՀայաստանի մասնավորհատվածի զարգացմանը,հատուկ ուշադրություն դարձնելով միկրո, փոքր և միջինձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ),ինչպես նաև կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին:
5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը հետագա վարկերի տեսքով կտրամադրվիկենսունակ և զարգացող ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը,հատկապես տեղական արժույթով, մնում է սահմանափակ: Բացի այդ, ծրագիրը կաջակցի Հայաստանում կանանցձեռներեցությանը՝ կանանց կողմից ղեկավարվող փոքր և միջին բիզնեսներին տրամադրելով հետագա վարկեր 3 մլն ԱՄՆդոլարինհամարժեք գումարի չափով:
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Հայաստանում առաջատար բանկերից մեկն է,և ունի գերիշխող դիրք մասնավորապես գյուղատնտեսության ևՄՓՄՁ-ների վարկավորման բնագավառում: Նրա ընդարձակ ցանցը՝ 57 մասնաճյուղ Հայաստանի բոլորմարզերում, թույլ է տալիս ամբողջ երկրումհասանելի լինել բազմաթիվ պոտենցիալ հաճախորդների համար:
ՎԶԵԲ-ի՝ Կանայք բիզնեսում ծրագիրը ստեղծվել է ամրապնդելու կանանց դերը տնտեսության մեջ, և մինչ օրս հաջողությամբիրականացվել էաշխարհի 25 երկրներում, որտեղ Բանկը ներդնումներ է իրականացնում: Այն ապահովում է ֆինանսավորման հասանելիությունը՝ տեղականբանկերին վարկային գծերի միջոցով, ինչպես նաև կին ձեռներեցներին և կանանց կողմիցղեկավարվող ձեռնարկություններին բիզնեսխորհրդատվություն, ուսուցում և աջակցություն տրամադրելու միջոցով:
Ծրագիրը համատեղում է ֆինանսավորում, տեխնիկական օժանդակություն, տեղական ֆինանսական հաստատություններիհամար ռիսկերինվազեցում՝ առաջին կորուստը ծածկելու ձևաչափով, և խորհրդատվություն բիզնեսներին՝ կանանց կողմիցղեկավարվող ՓՄՁ-ներին օժանդակելու նպատակով: Տեխնիկական աջակցությունն ու խորհրդատվական ծառայություններըհամատեղ ֆինանսավորվում են ՎԶԵԲ-ի և Լյուքսեմբուրգի ու Շվեդիայի կառավարությունների կողմից:
ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար՝ Մարկ Դեյվիսն ասել է. « ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՎԶԵԲ-ի բազմամյահաճախորդն է, և մենքտարիների ընթացքում համագործակցել ենք բազմաթիվ ծրագրերի շրջանակներում: Սա ևս մեկ ծրագիր է,որը կարող է մեզ օգնել ձեռք մեկնելբիզնեսներին մարզերում՝ շնորհիվ ԱԿԲԱ բանկի ակտիվ գործունեությանը գյուղականշրջաններում: ՎԶԵԲ-ը մտադիր է բարելավելֆինանսավորման հասանելիությունը փոքր բիզնեսների և կին ձեռներեցների համար, հատկապես տեղական արժույթով: Մենք համոզված ենք, որայս վարկը հաջողությամբ հասանելի կդառնա նորընկերությունների համար Հայաստանի բոլոր անկյուններում»:
«Մենք շատ ենք կարևորում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ՎԶԵԲ-ին համարում ենք մեր ստրատեգիական կարևորագույն գործընկերներից մեկը: Կնքվող վարկային պայմանագիրը, որի միջոցները մենք ուղղելու ենք ինչպես կանանց ձեռներեցության աջակցմանը, այնպես էլ այլ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, թույլ կտա ավելի մեծացնել նշված ուղղություններում մեր կողմից իրականացվող ներդրումները: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և ՎԶԵԲԸ արդեն իսկ կնքել են ավելի քան 10 պայմանագիր: Համոզված եմ, որ հետագայում նույնպես ունենալու ենք արդյունավետ համագործակցություն»,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Հայաստանի Հանրապետությունում 1992թ.-ին իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 1.11 մլրդեվրո 153 ծրագրերում՝երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում այդներդրումների 88 տոկոսը բաժին էընկնում մասնավոր հատվածին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34