Պետությունն ամուր կանգնած է սիրիահայերի թիկունքին
Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարներ այսօր Գործադիրի ղեկավարի մոտ էին: Եկել էին լսելու բիզնես ոլորտում իրենց հուզող հարցերի պատասխանները: Վարչապետը խոստացավ. պետությունը կաջակցի սիրիահայ գործարարներին եւ կանի առավելագույնը, որպեսզի վերջիններս չլքեն Հայաստանը:
Կարծում եմ` Հայաստանի կառավարությունն այս տարիներին բավական աջակցություն է ցուցաբերել սիրիահայերին: Համենայն դեպս, նման տպավորություն ստացել եմ բազմաթիվ սիրիահայերի հետ զրույցների արդյունքում: Իմ ճանաչած սիրիահայերն ուրախությամբ են նշում, որ մի շարք ոլորտներում իրենց համար Հայաստանում արտոնյալ պայմաններ են ստեղծված: Իհարկե, կան նաեւ բողոքողներ, ովքեր պնդում են, որ Հայաստանի իշխանություններն անտարակույս կարող էին անել ավելին: Սակայն կարծում եմ` սա այնքան էլ կապ չունի արվածի կամ չարվածի հետ. սա արդեն տեսակի հարց է:
Կառավարության հատուկ ուշադրությունը սիրիահայ գործարարների հանդեպ միանգամայն հասկանալի է: Այն, որ սիրիահայերից շատերին հաջողվեց հայրենիքում շատ կարճ ժամանակահատվածում զրոյից հիմնել իրենց բիզնեսը եւ որակյալ ծառայություն մատուցել, փաստ է: Սակայն նրանք այստեղ արեցին ամենակարեւորը. Հայաստանի սպասարկման ոլորտում մշակույթ փոխեցին: Մենք հասցրեցինք համոզվել նրանում, որ սիրիահայերի ծառայություններից օգտվելու դեպքում ստանում ենք որակյալ եւ սիրալիր, առանց մունաթի սպասարկում: Սա կարծես թե որոշակիորեն սկսել է տարածվել նաեւ հայաստանյան սպասարկման ոլորտի վրա, որտեղ վիճակը ոչ հեռավոր անցյալում բավական անմխիթար էր: Կառավարությունում այսօրվա հանդիպումը, ըստ իս, ազդակ էր սիրիահայ գործարարներին, որ իրենք միայնակ չեն հայրենիքում իրենց խնդիրների հետ, եւ պետությունն ամուր կանգնած է իրենց թիկունքին:
Օրեր առաջ Հալեպի ամբողջական ազատագրումից հետո հատկապես սկսեց շրջանառվել այն տեսակետը, որ այս 5-6 տարիների ընթացքում Հայաստանում ապաստան գտած սիրիահայերը կլքեն հայրենիքը հենց Հալեպում ապրելու համար անհրաժեշտ առաջին ծիլերը երեւան: Կարծում եմ` սրա մեջ կա ճշմարտության իր բաժինը, քանի որ նրանցից շատերն իրենց տներն ու բիզնեսներն են թողել Հալեպում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կվերադառնան Սիրիա: Այնուհանդերձ, քիչ չի լինի նաեւ Հայաստանում մնացողների թիվը, որոնք վաղուց հարմարվել են հայաստանյան կյանքին, ընդունել են այն իր բոլոր դժվարություններով հանդերձ: Սակայն անգամ հեռանալու դեպքում անգնահատելի կլինի սիրիահայերի ունեցած ներդրումն այստեղ, ինչը նոր շունչ հաղորդեց եւ անջնջելի հետք թողեց մեր կյանքում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47