Բաքվում այսօր կկայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի շրջանակում կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ այդ թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում:
Ինչպես նշում է Независимая Газета-ն, ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը Բաքու է ժամանել երեկ երեկոյան:
Նշվում է, որ Ռոգոզինը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և, ենթադրաբար, քննարկման առանցքային թեման է լինելու ռազմատեխնիկական համագործակցությունը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ադրբեջանցի գործընկերները չափազանց բացասական են արձագանքել դեպքերի նման զարգացմանը»,- հայտնել էր քաջատեղյակ աղբյուրը:
Սակայն ադրբեջանցի ռազմական փորձագետ Նադիր Սակիթօղլուն նշել է, թե Բաքուն իրականում հանգիստ է վերաբերվել Հայաստանին «Իսկանդեր-Մ»-ը վաճառելու լուրին, քանի որ «Ռուսաստանն իրավասու է ինքնուրույն որոշել՝ ում և ինչ վաճառել»:
Սակայն, միևնույն ժամանակ, ադրբեջանցի փորձագետն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության համատեքստում Բաքուն իրավասու է Մոսկվայից երաշխիքներ ստանալ առ այն, որ Երևանին փոխանցված տեխնիկան, ռեակտիվ համակարգերն ու այլ զինատեսականեր չեն հայտնվի Ղարաբաղում:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44