«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF)` Նյու Յորքում կայացած գալա երեկոյի ընթացքում բարեգործության նպատակով հավաքվել է 3 մլն դոլար, հայտնում է Asbarez-ը՝ մանրամասնելով, որ միջոցառմանը ներկա են եղել նաև հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոն, օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջն ու հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը:
Ընդհանուր առմամբ, COAF-ի 13-րդ գալա երեկոյի հյուրերի թիվը հասել է 400-ի:
Միջոցառման շրջանակում Թերի Ջորջին և պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանին 2016 Humanitarian Award մարդասիրական մրցանակն է շնորհվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայտնի է, որ մրցանակակիրների նոր ֆիլմը՝ «Խոստումը», պատմում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ գալա երեկոյի բացումը տրվել է հայ մի խումբ տաղանդաշատ մանուկների ելույթներով, որոնց կյանքը COAF-ի շնորհիվ արմատապես փոխվել է:
Հավելենք նաև, որ երեկոյի ընթացքում կազմակերպվել է արվեստի գործերի աճուրդ, որի շրջանակում Լեոնարդո դի Կապրիոն 65.000 դոլարով ձեռք է բերել ամերիկացի նկարիչ Ջո Բրեդլիի կտավներից մեկը՝ այդպիսով իր ավանդն ունենալով հայ մանուկների օգնության հարցում:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նպատակն է ապահով ապագա ապահովել Հայաստանի հեռավոր գյուղերի երեխաների համար՝ բարելավելով նրանց կրթական, առողջապահական ու սոցիալական պայմանները: Հիմնադրամը նպատակ է հետապնդում նպաստավոր պայմաններ ստեղծել գյուղի երեխաների աճի ու զարգացման համար:
19:28
18:55
18:19
16:23
16:08
13:33
13:19
13:02
11:46
11:36
11:11
11:11
10:47
10:23
10:09
09:44
09:23
09:02
18:29
17:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03