Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սիրիական Պալմիրայի` ահաբեկիչների ձեռքը կրկին անցնելու պատճառն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի` տարածաշրջանում ներկա այլ ուժերի հետ չհամաձայնեցված գործելաոճն է:
Ինչպես հայտնում է ռուսական lenta.ru կայքը` այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Պալմիրայում, հետևանք է, այսպես կոչված, միջազգային կոալիցիայի, Սիրիայի բանակի և Ռուսաստանի միջև չհամաձայնեցված գործողությունների»,- հայտարարել է Պուտինը:
Այդ ամենի հետ մեկտեղ Պուտինը հույս է հայտնել, որ Սիրիայի բանակը կկարողանա իր դիրքերն է՛լ ավելի ամրապնդել Հալեպում տարած հաղթանակից հետո, իսկ խաղաղ բնակիչները կկարողանան անցնել իրենց բնականոն կյանքին։ Նա նաև հավելել է, որ հաջորդ փուլում իրենք աշխատելու են հրադադարի ռեժիմի հաստատման ուղղությամբ` արդեն Սիրիայի ամբողջ տարածքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին իր հսկողության տակ է առել սիրիական Պալմիրա քաղաքը, որը Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը համատեղ ջանքերով ազատագրել էին ընթացիկ տարվա մարտին:
Նշենք, որ նախկինում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ներառված Պալմիրան գտնվել է ԻՊ վերահսկողության տակ, սակայն Ռուսաստանի և Սիրիայի համատեղ ռազմական գործողության արդյունքում քաղաքն ազատագրվել էր: Այժմ իսլամիստները փորձում են Պալմիրան հետ գրավել:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34