§Ազատ Եվրոպա¦/§Ազատություն¦ ռադիոկայանից (RFE/RL) Սարգիս Հարությունյանին տված բացառիկ հարցազրույցում Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը քննարկել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք: Բոլորովին վերջերս վերադառնալով Հայաստանից՝ նա հավելել է, որ ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա նշել է, որ Հայաստանի նորանշանակ վարչապետը պատվարժան և բարձր որակավորում ունեցող անձնավորություն է, և այս կապակցությամբ Բարսամյանը հայտարարել է, §Հաջորդ տարվա հետ կապված մենք կշարունակենք էլ ավելի զարգացնել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները¦:
Բացի այդ Համագումարի համանախագահը նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Սամանթա Փաուերն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտմանը և չի բախվել հետևանքների, ի տարբերություն ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսի, ով 2005թ. Կալիֆորնիայում մի միջոցառման ժամանակ իր ելույթում ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը և այնուհետև արդյունքում հետ էր կանչվել:
Բարսամյանը նաև բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի վերջերս արված հայտարարությունը՝ որում դատապարտվում էին ապրիլյան վայրագությունները: Հետևելով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությանը՝ նա հորդորել է Հայաստանին և ամերիկահայերին կոչ անել Վաշինգտոնին §կողմերին պատասխանատվության ենթարկել, երբ նրանք ագրեսորներն են և չեն համապատասխանում միջազգային չափանիշներին¦:
§Իմ խորին համոզմամբ Հայաստանի կառավարությունը, Ղարաբաղի կառավարությունը և Միացյալ Նահանգները շատ լավ գիտեն, որ Հայաստանը ճիշտ է այս հարցում և պատասխանատու եղել, ի տարբերություն Ադրբեջանի, ով ագրեսոր է և տարատեսակ ապատեղեկատվություն է շրջանառում այն մասին, թե ինչ է կատարվում¦, - ասել է Բարսամյանը: §Եթե ծանոթանաք Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի բոլորովին վերջերս պատրաստած զեկույցին, այնտեղ շատ հստակ նշված են խախտումները և շատ հստակ է, թե ինչ է ԵԱՀԿ-ն մտածում ադրբեջանցիների կողմից [ռազմական] պարտավորվածությունների խախտումների մասին¦, - հավելել է նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47