Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային առաջարկել է ներողություն խնդրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչից:
«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում Զախարովան մեջբերել է Օբամայի այն միտքը, որ ԱՄՆ-ն պետք է ամեն միջոց ձեռնարկի, երբ ցանկացած այլ երկրի իշխանություն փորձում է ինչ-որ կերպ միջամտել իրենց երկրի ընտրությունների արդյունքի վրա:
«Գուցե նա միանգամից Յանուկովիչի՞ց էլ ներողություն խնդրի», - գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման, անդրադառնալով Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը երկրում կայացած նախագահական ընտրություններին, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ռուսական կողմին «պատասխան կտա»:
«Երբ որևէ օտարերկրյա կառավարություն փորձում է ազդել մեր ընտրությունների արդար ելքի վրա, մենք, անկասկած, պետք է գործի անցնենք: Եվ մենք դա կանենք՝ ուղղակի մեր իմացած տեղում և ժամին: Մեր տված պատասխանի մի մասը կարող է հրապարակային դառնալ ու իմացվել, իսկ մյուս մասը կարող է գաղտնի մնալ»,- National Public Radio-ին տված հարցազրույցում ասել էր Օբաման:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունների ունեցած տվյալների համաձայն՝ Ռուսաստանի համար աշխատող հաքերները հարձակում են գործել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցի վրա՝ հավելյալ բարդություններ առաջացնելով նախագահական մրցապայքարի մասնակից Հիլարի Քլինթոնի համար:
Շարունակելով թեման՝ Օբաման ասել էր, որ ԱՄՆ հետախուզությունը դեռևս շարունակում է ուսումնասիրել Ռուսաստանի միջամտության հարցը և որ դրա վերաբերյալ վերջնական զեկույցը պատրաստ կլինի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55