ARM | RUS |

Մեր դաշինքը արեւմտամետ չի կարող լինել․ Նիկոլ Փաշինյան

16.12.16 | 16:32

Պարոն Փաշինյան, «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություների միջեւ կնքվեց դաշինք: Կազմըվերջնակա՞ն է, թե դաշինքն ընդլայնելու հնարավորություն դեռ կա։

Հասկանում եմ, որ քաղաքական հրատապության առումով ամենամեծ ուշադրությանն արժանանում է նախընտրական դաշինք ձեւավորելու փաստը, բայց ուզում եմ ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ ստորագրել ենք համատեղ քաղաքական գործունեության հուշագիր եւ խորհրդարանական ընտրություններին միասնական մասնակցության ձեւաչափը այդ հուշագրի կետերից մեկն է։ Մեր օրակարգը շատ ավելի ընդգրկուն է։ Նկատի ունեմ՝ երեք կուսակցությունները համաձայնության են եկել ավելի երկարաժամկետ եւ ավելի ծավալուն համագործակցության վերաբերյալ։ Մենք համաձայնություն ունենք նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու վերաբերյալ, համատեղ գործունեության արդյունքում միասնական կուսակցություն ստեղծելու բանակցություններ սկսել եւ այլն։ Ինչ վերաբերում է հուշագրին մասնակից կուսակցությունների կազմի հետագա ընդլայնմանը, նման կետ նույնպես նախատեսված է, եւ բնականաբար, մենք պետք է դաշտում փորձենք փնտրել ու գտնել համախոհներ, որոնք կիսում են արդի փուլի քաղաքական գործունության նպատակների եւ միջոցների մասին մեր պատկերացումները եւ ընդհանրապես Հայաստանի ապագայի վերաբերյալ ունեն մոտ կամ միասնական դիրքորոշումներ: Դաշինքի ներսում կա համաձայնություն՝ այդ ուժի ներգրավման վերաբերյալ:

Ի սկզբանե սպասվող դաշինքն արդեն արեւմտամետ համարում ուներ եւսպասվում էր, որ այդ թեւի մեջ կընդգրկվեն նաեւ «Ազատ դեմոկրտաներ», «ժառանգություն» եւ «Ազատություն» կուսակցությունները։ Ինչո՞ւ այդ ուժերը չկանդաշինքում։

Դաշինքի երեք կուսակցությունների համագործակցության հիմքում դրված է ըմբռնումը, որ արեւմտամետ, ռուսամետ, հակաարեւմտյան, հակառուսական դիրքորոշումները խորթ են մեր գործունեությանը։ Բոլոր նրանք, որոնք մեր դաշինքը ընկալում են որպես արեւմտամետ կամ ռուսամետ կամ ինչ-որ այլ աշխարհաքաղաքական կենտրոնամետ, նրանք սխալ են ընկալում իրավիճակը։ Շատ հեշտ է ընկալումների համար, այսպես ասած, վիրտուալ դարակներ սարքել եւ քաղաքական գործիչներին ու ուժերին տեղավորել արեւմտամետ, ռուսամետ դարակներում։ Մեր դաշինքը արեւմտամետ չի կարող լինել եւ ռուսամետ չի կարող լինել։ Միեւնույն ժամանակ հակառուս ու հակաարեւմտյան ուժ չի կարող լինել։ Սա արձանագրենք որպես իրողություն։

Մենք ընդհանրապես չենք կարծում, որ աշխարհաքաղաքական կենտրոնների եւ ուժերի ներգրավումը ներքաղաքական պրոցեսներին, ճիշտ մոտեցում է։ Այստեղ կա ըմբռնում երեք ուժերի շրջանում եւ հուշագրում էլ ընդգծված է, որ մեր գործունեության ելակետը Հայաստանի Հանրապետության շահերի գերակայության սկզբունքն է:

Իսկ Արամ Սարգսյանի խիստ ընդգծված հակառուսական տրամադրվածությո՞ւնը

Մեր դաշինքը հակառուսական տրամադրվածություն չունի: Արամ Սարգսյանի գործունեության նպատակն էլ՝ իմ համոզմամբ, ընդդեմ որեւէ մեկի չէ, այլ հանուն Հայաստանի: Իմ ընկալմամբ ռուսամետ կամ արեւմտամետ նշանակում է այն, երբ օրինակ Հայաստանում քաղաքական գործիչը գործում է էնպես, կարծես ինքը Ռուսաստանի քաղաքական գործիչ լինի գործուղված Հայաստանի Հանրապետություն՝ այստեղ պաշտպանելու Ռուսաստանի, Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների շահը։ Այս գործելակերպը մենք ժխտում ենք, եւ ինքս համարում եմ վնասակար այդ գործելակերպը եւ բացառում եմ, որ որեւէ մասնակցություն կունենամ էդպիսի գործելակերպին։ Մյուս կողմից պետք է հասկանանք, որ գտնվում ենք ժամանակակից մի աշխարհում, որ մեծ կապերով միմյանց հետ կապված է, եւ մեզ համար չափազանց կարեւոր են Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Չինաստանի, հետ մեր հարաբերությունները։ Այսինքն՝ իմ մեկնաբանությունը չընկալվի, որ մերժում ենք այդ ուժերին, ուզում եմ ասել՝ հակադիրքորոշում չպետք է ունենանք։

Վերադառնանք դաշինքի կազմին. «Ազատ դեմոկրատներ», «ժառանգություն» եւ «Ազատություն» կուսակցություններն ինչո՞ւ չընդգրկվեցին դաշինքում։

Մեր խոսակցությանը մասնակցել է «Ժառանգություն» կուսակցությունը, որի հետ ինչ-որ պահի խոսակցությունը ընդհատվել է պատկերացումների տարբերության պատճառով։ Որեւէ այլ ուժի ներկայությամբ խոսակցություն չենք ունեցել։

Պարոն Փաշինյան, մինչ դաշինքի պաշտոնական արարողությունը, երբ արդենգրվեց սպասվող միասնության մասին, ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼեւոնԶուրաբյանն «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ եղել է առաջարկ, որկազմվի հնարավորինս լայն դաշտ, որի մեջ կներառվեն, օրինակ, 7-8 կուսակցություններ՝ հիմնական, այսպես ասած, ընդդիմադիր խաղացողները։ «Մենք համաձայնություն ենք տվել բանակցություններ սկսելուն, բայց ինչ-որժամանակ անց պարզվեց, որ երեք կուսակցություն, որոնք ենթադրվում էին այդդաշինքի մեջ, իրենք արագ ինչ-որ բանակցություններ անցկացրեցին և կնքեցինիրենց դաշինքը»,-հայտարարել է Լեւոն Զուրաբյանը։ ՀԱԿ-ի հետբանակցություններ եղե՞լ են, եթե այո, ի՞նչը ստիպեց երեք ուժերին հապշտապորոշում կայացնել :

Ես պաշտոնապես ասում եմ, որ մենք բացի իմ նշած ուժերից «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Ժառանգություն», այլ ուժերի հետ բանակցային պրոցես չենք ունեցել: Այդ հայտարարության ամբողջ տեքստը ինձ համար նորություն է: Մենք 7-8 ուժերի հետ չենք բանակցել դաշինք ձեւավորելու վերաբերյալ: Մենք Կոնգրեսի հետ որեւէ բանակցություն չենք ունեցել, մենք մասնակցել ենք բանակցային ֆորմատով «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» «Ժառանգություն» կուսակցությունների հետ:

Ուզում եք ասել` Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը իրականության հետաղերս չունի՞:

Հնարավոր է` կա մի ուրիշ իրականություն, որից ես տեղյակ չեմ, բայց կարող եմ ասել իմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, մասին, որ էդպիսի բանակցություններում ընդհանրապես ներգրավված չենք եղել եւ ընդհանրապես տեղյակ չեմ եղել:

Դաշինքում ՀԱԿ-ի լինել-չլինելը Ձեզ համար սկզբունքայի՞ն հարց էր` հաշվիառնելով, որ հուլիսյան դեպքերի ժամանակ Դուք կոշտ քննադատությանենթարկեցիք Լեւոն Տեր-Պետրոսյանին` նրան մեղադրելով Սերժ Սարգսյանի հետամոթալի դաշինքի մեջ:

Էլի եմ ասում` մեր համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրելուց առաջ մենք ներգրավված չենք եղել որեւէ բանակցային պրոցեսի մեջ այդ թեմայով: Երկրորդը` հուշագրի ստորագրումից հետո որեւէ քաղաքական ուժի ներգրավման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով: Քանի որ օրակարգում նման հարց չկա, ՀԱԿ-ը մեր դաշինքում ներգրավելու ցանկություն չի հայտնել, թույլ տվեք տեսական հարցին չպատասխանեմ:

Էդմոն Մարուքյանը կողմ էր քվեարկել կառավարության ծրագրին, ինչիկապակցությամբ «Կենտրոն» ՀԸ եթերում հարցադրում էիք հնչեցնում` կարո՞ղ էընդդիմադիր լինել մարդը, որը վստահության քվե է տվել կառավարությանը, ինչին Դուք սկզբունքորեն դեմ եք` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ: Ովկամ ինչը Ձեզ համոզեց, որ Մարուքյանն անսակարկելի ընդդիմադիր է: Եւխնդրում եմ ասեք` ի՞նչ եղավ Սերժ Սարգսյանին իմպիչմենթի ենթարկելու հարցը, որը որպես պայման էիք դրել Մարուքյանի առջեւ, որ միայն դրան միանալուդեպքում Ձեր թեկնածուն Վանաձորում ինքնաբացարկ կհայտարարեր հօգուտ ԼՀ-ի:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին վստահության քվե տալուն, կարող եմ Ձեզ ասել` դա ինձ համար, այո, շատ սկզբունքային հարց է, եւ ընդհանրապես, կարծում եմ, քաղաքական գործչի համար այդ հարցերը կարեւոր ու սկզբունքային են: Էդմոն Մարուքյանը իր դիրքորոշումներն է արտահայտել իր նախկին քվեարկությունների կապակցությամբ: Բայց ուզում եմ Ձեր ուշադրոթյունը հրավիրել այն փաստի վրա, որ վերջին ամիսներին իմ եւ Էդմոն Մարուքյանի քվեարկությունները Ձեր նշած հարցերում նույնական են:

Ինչ վերաբերում է վանաձորյան մեր հակասություններին, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, որ այդ հակասություններն առաջ էին եկել համագործակցության փնտրտուքի համատեքստում, եւ մենք պատրաստակամություն էինք հայտնել որոշակի պայմանների առկայության դեպքում մեր թեկնածությունը հանել հօգուտ «Լուսավոր Հայաստանի»: Այն ժամանակ մենք դրա համար կոնկրետ՝ օրենքով սահմանված ինքնաբացարկի ժամկետ ունեինք, որը լրանում էր սեպտեմբերի 22-ի ժամը 18.00-ին: Եվ ինքնաբացարկի պատրաստակամության մասին մենք խոսել էինք դրանից 24 ժամ առաջ, դրանից ժամեր առաջ էլ հնչել էր բաց կոչ-առաջարկը «Լուսավոր Հայաստանի» կողմից: Այն ժամանակ, ցավոք, չկարողացանք համաձայնության հասնել, գուցե նաեւ ժամանակի սղության եւ ցայտնոտի պատճառով: Եւ այն, ինչ չհաջողվեց 24 ժամվա ընթացքում, ստացվեց երկուսուկես ամսվա ընթացքում: Գուցե նաեւ այն պատճառով, որ մենք ժամանակ ունեցանք ավելի ուշադիր լսելու դիմացինին եւ ավելի լսելի դառնալու նրա համար:

Կարծիքներ կան, որ ձեր միասնության հարցում դերակատարում է ունեցելՀայաստանում ԱՄՆ դեսպանությունը, այդպե՞ս է:

Մոտ մեկ տարի առաջ մի շատ լուրջ երկրի, մի շատ լուրջ ներկայացուցիչ, իմ աչքերի մեջ նայելով` ասում էր, որ շատ հավաստի տեղեկություններ ունի, որ ես շաբաթը մի քանի անգամ նախաճաշում եմ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Երբ այդ շատ լուրջ երկրի ներկայացուցիչը ինձ դա ասում էր, երբեք չէի հանդիպել պարոն Միլսին: Անկեղծ ասած, նման պնդումը նույնիսկ վիրավորական է ինձ համար: Կարծում եմ` մեր քաղաքական գործունեության ընթացքում որեւէ մեկին հիմք չենք տվել կասկածելու մեր գործունեության ինքնուրույնությանը, եւ մեր գործունեության հայաստանակենտրոնությանը: Մենք բանակցել ենք «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցությունների հետ, մենք չենք բանակցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության եւ ընդհանրապես որեւէ օտարերկրյա դեսպանի հետ:

Ո՞վ է գլխավորելու դաշինքի համամասնական ցուցակը:

Այս թեմայով դաշինքում քննարկում չի եղել, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր մասով ունի էսպիսի տրամադրվածություն եւ նույնիսկ որոշում, որ մեր համամասնական ցուցակը պետք է ձեւավորվի փակ գաղտնի քվեարկության արդյունքում: Մենք մեր ցուցակով կգնանք դաշինք, եւ ցուցակների սինխրոնացման հարցը կորոշվի բանակցությունների արդյունքում:

Որպես կանոն դաշինքներում տարաձայնություններ են սկսվում ցուցակի առաջինտեղերը զբաղեցնելու շուրջ: Ամբիցիաների բախումների վտանգը դաշինքըներկայացնող ուժերի ղեկավարների մոտ հաղթահարվա՞ծ է:

Դաշինքում առողջ մթնոլորտ է, ինչը հնարավորություն կտա բոլոր խնդիրները լուծել փոխըմբռնման եւ փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Բոլոր հարցերը պետք է լուծվեն կոսենսուսով, եթե երեք սուբյեկտից գոնե մեկը դեմ է, ուրեմն այդ տարբերակը տեղի չի ունենալու, հետեւաբար սա նշանակում է` չի կարող որեւէ մեկի ամբիցիան ավելի վճռորոշ լինել, քան համաձայնությունը, որն ավելի կարեւոր է:


2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿ

2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն...

17:48

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք

Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման...

17:33

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. Hetq

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները....

17:06

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու միջնորդությունը

Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխարինելու...

16:45

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ. ԵՄ հատուկ...

16:23

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական...

16:09

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի կատարմանը

1,8 մլրդ հավելյալ հատկացում՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և...

15:36

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է ստացել. Մանրամասներ՝ «Երևան Սիթի»-ի հրդեհից (Տեսանյութ)

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ, երկու փրկարար ծխահարության հետևանքով օգնություն է...

15:03

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է...

14:33

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի՝ խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի...

14:02

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո Ցուցուլյան

«Երևան Սիթի»-ում հրդեհը մեկուսացված է. նախնական տվյալներով՝ տուժած քաղաքացիներ չկան. Կամո...

13:23

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի ներկրման մասին (Տեսանյութ)

Շատ մեծ ու կարևոր իրադարձություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ցորենի...

13:04

12:38

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

Հրանտ Թոխատյանի վերադարձը բեմ՝ «Առաքել»-ով

12:35

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետում

Ուղիղ. Խոշոր հրդեհ՝ Կոմիտասի «Երևան Սիթի»...

12:12

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում են

Կառավարությունը Գրիգոր Լուսավորիչ փողոցում անշարժ գույքեր կօտարի. Դրանք անխնամ վիճակում...

12:03

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների նախարարությունում

Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել ֆինանսների...

11:45

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի հուշագիր

Աննա Վարդապետյանը աշխատանքային այցով մեկնել է Իտալիա. կստորագրվի...

11:23

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 44 հարց է, որից 41-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է...

11:09

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա վիրավոր

Զովունիում բախվել են «Kia Forte»-ն, «Nissan Sentra»-ն և «Renault»-ն․ կա...

10:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55