ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, մեկ անձի առաջադրվել է մեղադրանք։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ Վարդենիսի քաղաքի բնակիչը, ունենալով տարբեր տեսակի ժամացույցների հավաքածու, 2015 թվականից պարբերաբար բանավոր դիմել է Վարդենիսի քաղաքապետին՝ խնդրելով Վարդենիս քաղաքում բացել ժամացույցի և քաղաքի պատմության թանգարան՝ հավակնելով դառնալ նորաստեղծ թանգարանի տնօրենը։ Քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել են քաղաքացու հավաքածուի ժամացույցները և պարզվել, որ դրանք իրենցից հնություն չեն ներկայացնում, ինչի մասին բանավոր տեղեկացվել է նրան։ Վերջինս քաղաքապետին դիմել է մեկ այլ նախաձեռնությամբ՝ Վարդենիսում բացել ժամացույցի արհեստանոց։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին քաղաքացին գնացել է քաղաքապետարան և համայնքի ղեկավարի աշխատասենյակում վիճաբանել քաղաքապետի հետ՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, քաշքշել և մի քանի անգամ հարվածել նրան։ Քաղաքացին հեռացել է քաղաքապետարանից՝ այլ աշխատակիցների միջամտության արդյունքում։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47