Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարը նախ հետաքրքրվել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ ներկայում մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է, վրացական կողմն այսօր էլ շարունակելու է աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է, որ ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար: Վարչապետ Կարապետյանն անհրաժեշտ է համարել նման արտակարգ իրավիճակներում Վերին Լարսի անցակետում մշտական ներկայացուցչի առկայությունը և տվել համապատասխան հանձնարարական:
Անցնելով օրակարգային հարցերին, խորհուրդը քննարկել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1» վարկային համաձայնագրի գնումների պլանում փոփոխություններ կատարելու հարցը: Նշվել է, որ ծրագրում ներառվել են նաև նոր տրանսպորտային հանգույցների կառուցման նախագծեր, որոնք դեռևս քննարկման փուլում են:
Հաջորդ հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-1»-ի շրջանակում հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի, սակագնի և միասնական տոմսային համակարգի խորհրդատուի մրցույթի գնահատման արդյունքները: Վարչապետը կարևորել է Երևանում տրանսպորտային նոր ժամանակակից երթուղային ցանցի ներդրումը և նշել, որ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ:
«Մենք իրականում պետք է խելացի համակարգ ստեղծենք, մեր տրանսպորտի փրկությունը դա է, ուրիշ տարբերակ չունենք: Պետք է նորմալ խումբ հավաքենք՝ այդ ցանցը ստեղծելու համար, նորմալ ախտորոշենք մեր խնդիրները, ցանցը բնութագրենք, հոսքերը բնութագրենք: Պետք է շատ հետևողական աշխատենք մրցույթը հաղթող կազմակերպության հետ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև ուսանողների և առանձին այլ խմբերի համար տոմսային համակարգի ներդրումը:
Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Տրանշ-2» վարկային համաձայնագրի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: Տեղեկացվել է, որ ճանապարհահատվածն ունենալու է 15 կմ երկարություն և 4-6 երթևեկելի հատվածներ: Շինարարական աշխատանքների արժեքը գնահատվում է 36 մլն դոլար:
Հաստատվել են Երևանի արևմտյան հատվածը շրջանցող ճանապարհի Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի Նոր Շիրակ ճանապարհահատվածի և Արտաշատի խճուղու ճանապարհահատվածի շինարարական պայմանագրին Արտաշատի խճուղու և հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածի միջև առկա տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքների իրականացմանը և խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման հաշվետվությանը:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18