2014 թվականին դրամի կտրուկ արժեզրկումից հետո առ այսօր դրամի կուրսը հարաբերականորեն կայուն է, ինչի վրա ազդում է երկու գործոն՝ ներմուծման չափերի էական կրճատումն ու պետական պարտքի ծավալների ավելացումը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, անդրադառնալով հայկական դրամի կուրսի կայունությանը՝ ի տարբերություն հարևան երկրների ազգային արժույթների արժեզրկման:
«Դրամի կուրսի կայունության վրա ազդում է երկու գործոն՝ ներմուծման էական կրճատումը, ինչը նշանակում է, որ կրճատման չափին հավասար արտարժույթ երկրից դուրս չեն հանում և երկրորդը՝ պետական պարտքի ծավալների ավելացումը վերջին երկու տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ Հայաստանը դրսից արտարժույթ է ներգրավում»,- ասաց Եղիազարյանը:
Հարցին, թե ինչը կարող է դրամի կուրսի կտրուկ արժեզրկման պատճառ դառնալ, և այսօր կա՞ն նման գործոններ, տնտեսագետը պատասխանեց, որ նման ազդեցություն թողնելու առաջին գործոնը կապիտալի արտահոսքն է. «Սա նշանակում է, որ երկրից ավելի շատ արտարժույթ է դուրս հոսում և, բնականաբար, այսուհետ կսկսի ազդել կուրսի վրա պետական պարտքի սպասարկումը, որն արվում է դոլարով: Դրանք գործոններ են, որոնք կարող են նպաստել դրամի արժեզրկմանը»:
Տնտեսագետն ասաց, որ այս պահի դրությամբ Կենտրոնական բանկն իր գործիքների ու դրամավարկային քաղաքականության շնորհիվ կարգավորում է դրամի կուրսը, բայց պահուստները կարող են սպառվել:
Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ ԿԲ-ի արտաքին հատվածի վիճակագրության համաձայն՝ հոկտեմբեր ամսվա
դրությամբ պետական պահուստները եղել են սովորական մակարդակի վրա՝ մոտ 1 մլրդ 800 մլն դոլար, նոյեմբերի դրությամբ պահուստային ֆոնդը նվազել է 90 մլն դոլարով:
Հիշեցնենք, որ 2014-ին նավթի գների անկման, դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկման ու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքով դրամը դոլարի նկատմամբ մեկ ամսվա ընթացքում արժեզրկվեց 10,3%-ով:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55