Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, օպերատիվ շտաբի, «Սանիթեք» ընկերության և վարչական շրջանների ղեկավարների համապատասխան կառույցների կողմից, շուրջօրյա ռեժիմով, գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքների համակարգված կազմակերպման ու քաղաքացիների ահազանգերին օպերատիվ արձագանքելու համար:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությոնից, քաղաքապետը հանձնարարել է նույն աշխատակարգով շարունակել գործընթացը՝ ապահովելով մայթերի, բակերի և միջբակային տարածքների ձնամաքրումն ու ձնահեռացումը: Բացի դրանից՝ հանձնարարվել է զուգահեռաբար սկսել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները:
Զեկուցվել է, որ, ձյան տեղումներով պայմանավորված, փողոցներն աղով և ավազով մշակելու հետևանքով մայրաքաղաքի որոշ փողոցներում գոյացել են փոսեր: Հանձնարարվել է կազմակերպել փոսալցման աշխատանքներ՝ խնդրին ժամանակավոր լուծում տալու նպատակով:
Զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Արգիշտի 1 և Բյուզանդի 1/3 հացեների վարչական շենքերում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու վերաբերյալ:
Քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորի տոնական ոչ աշխատանքային օրերին նույնպես սահմանված է լինելու շուրջօրյա հերթապահություն՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ, բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով: Հիշեցնենք, որ հերթապահություն սահմանված է լինելու նաև 12 վարչական շրջաններում, ինչպես նաև կենսապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03