Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասը՝ «Եվրոպական ճահիճ» վերնագրով:
Այդ հետաքննությունում շարունակվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաների բացահայտումները, որոնցում ներգրավված են եղել տասնյակ բարձրաստիճան եվրոպացի քաղաքական գործիչներ:
«Խավիարային դիվանագիտություն» առաջին զեկույցը հրապարակվել 2012 թվականին: Ինչպես նշում են հեղինակները, զեկույցին պաշտոնական արձագանքը հիասթափեցնող է եղել: Այն լուսաբանել են միջազգային լրատվամիջոցները, և «խավիարային դիվանագիտություն» եզրը սկսել է լայնորեն օգտագործվել: Եվրոպայի խորհրդում որոշ պաշտոնյաներ իրենց մտահոգությունն են հայտնել, բայց այդքանով ամեն ինչ սահմանափակվել է: Ադրբեջանի պաշտոնյաների արձագանքը միևնույն ժամանակ եղել է անտարբերությունը:
Այս անգամ հեղինակները որոշել են ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների անունները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիոն մեխանիզմներում՝ այդ թվում ԵԽԽՎ անդամ Էլհան Սուլեյմանովի անունը, որը կանգնած է եղել Ստրասբուրգում այս քաղաքականության կազմակերպման հետևում: Զեկույցում նկարագրվում է, թե ինչպես է տեղի ունեցել պատգամավորներին կաշառելը՝ թանկարժեք նվերներով այցերից, որոնք նախատեսված էին պաշտոնյաների արձագանքը ստուգելու համար, մինչև մեծ գումարներ ներառող երկարաժամկետ պայմանագրեր:
Զեկույցում նշվում է, որ «խավիարային քաղաքականության» շրջանակում որպես նվեր հանձնվել են հազարավոր եվրոներ արժողությամբ թանկարժեք գորգեր, այնքան շատ, որ Ադրբեջանի դեսպանատներից մեկը դրանց համար նախատեսված հատուկ սենյակ է ունեցել: Պաշտոնյաներին հանձնել են նաև Մեծ Բրիտանիայում ձեռքով պատրաստված Vertu սմարթֆոններ, թանկարժեք ժամացույցներ և զարդեր, արծաթե պարագաներ և MacBook-եր են հանձնվել քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին, անգամ՝ քարտուղարներին: Նվերների մաս են եղել նաև բիզնես գործարքները և վճարովի արձակուրդները, ինչպես նաև՝ մարմնավաճառները:
Պաշտոնական Բաքվի շահերի լոբբինգով ակտիվ զբաղվողների թվում նշվում է ԵԽԽՎ-ում Ժողովրդական կուսակցության խմբի նախագահ, իտալացի խորհրդարանական Լուկա Վոլոնտեի անունը, որի նկատմամբ Իտալիայի դատախազությունը հետաքննություն է սկսել:
Համաձայնելով համագործակցել քննության հետ՝ Վոլոնտեն նշել է շատ եվրոպացի քաղաքական գործիչների անուններ, որոնք գումար են ստացել Ադրբեջանից: Հետքերը տանում են նաև ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտի վրա:
Ինքը՝ Վոլոնտեն, անձամբ մոտ 3 միլիոն եվրո է ստացել Ադրբեջանից լոբբիստական ծառայությունների համար: Այդ միջոցների մի մասը նա վերաուղղել է այլ պատգամավորների, նշվում է զեկույցում:
20 էջանոց զեկույցում նշվում են մի շարք ադրբեջանցի պատգամավորների անուններ, որոնք նույնպես ներգրավված են եղել այդ գործարքների մեջ: Վոլոնտեն հարցաքննությունների ժամանակ հաստատել է, որ տարբեր երկրներում և տարբեր բանկերում գտնվող իր հաշիվներին Ադրբեջանից ստացել է հետևյալ գումարները՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին 100 000 եվրո, դեկտեմբերի 27-ին՝ 220 000 եվրո, 2013 թվականի մարտի 19-ին՝ 180 000 եվրո, հուլիսի 10-ից դեկտեմբերի 31-ին՝ 630 000 եվրո, 2014 թվականի հունվարի 23-ից դեկտեմբերի 31-ը՝ 1 260 000 եվրո: Կաշառքի ընդհանուր գումարը կազմել է 2 390 000 եվրո:
Այդ գումարներն ուղղվել են իտալացի և Եվրոպայի այլ երկրներից մի շարք պատգամավորների կաշառելու համար, որոնք քվեարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները դատապարտող Եվրոպայի խորհրդի բանաձևերի և զեկույցների դեմ: Մասնավորապես՝ հենց այդ գումարներով է տապալվել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին Քրիստոֆ Շտրասերի զեկույցը:
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22