Այս պահի դրությամբ Ռուսաստանի Իրկուտսկի քաղաքում լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմելու հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 41-ի, Interfax-ին հայտնել է քաղաքի Լենինսկի շրջանի դատախազ Ստանիսլավ Զուբովսկին։
«Հայտնաբերվել է 57 մարդ, որոնք օգտագործել են թունավոր հեղուկը, 41 մարդ մահացել է»,- հայտնել է Զուբովսկին։
Ավելի վաղ քննիչները հայտնել էին 33 զոհի մասին։
«Այդ թիվը դեռ կավելանա, քանի որ հեղուկը պոտենցյալ օգտագործողների գտնվելու վայրերը դեռևս հետազոտվում են»,- նախազգուշացրել է դատախազը։
Կեղծ ալկոհոլից զանգվածային թունավորումը տեղի է ունեցել Իրկուտսկի Նովո-Լենինո միկրոշրջանում։ 35-50 տարեկան կանայք ու տղամարդիկ բժշկական հաստատություններ էին տեղափոխվել հանգստյան օրերին։ Նրանք բոլորն էլ օգտագործել էին Боярышник կոչվող խտանյութը։
ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թունավորումը հարուցել է մեթիլ սպիրտը կամ մեթանոլը, ինչպես նաև անտիֆրիզը։
Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել Боярышник, ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կառավարության նիստում կոչ է արել առգրավել խտանյութը մանրածախ առևտրի կետերից։
Հիվանդանոցներում է գտնվում 15 տուժած։
Հարուցվել է քրեական գործ։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44